Արմինֆո. Ոստիկանության աշխատակիցները հուլիսի 11-ին փորձել են ցրել Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի դիմաց գտնվող հնավաճառների շուկայում առեւտրով զբաղվողներին:
Առեւտրականներն իրենց հերթին որոշել են բողոքի ակցիա անցկացնել։ "Մենք չենք հասկանում, թե ինչ է տեղի ունեցել այսօր առավոտյան, քաղաքապետարանը որոշել է, որ մենք պետք է ազատագրենք այդ տարածքը ։ Թե ուր են մեզ ուզում տեղափոխեել, մենք չգիտենք։ Բայց հազիվ թե դա լինի այն վայրը, որտեղ կարող ենք գտնել գնորդներ: Մենք Երեւանի քաղաքապետարանին առաջարկել ենք առեւտրի համար հատուկ տեղ հատկացնել "Հրազդան" մարզադաշտի մոտ, սակայն պատասխան չենք ստացել", - ընդգծել են հնավաճառները:
Ակցիայի մասնակիցները քաղաքապետարանի աշխատակիցներին խնդրում են թույլատրել շուկայում առեւտուր իրականացնել մինչեւ կորոնավիրուսի համավարակի ավարտը կամ առնվազն մինչեւ օգոստոսի 15-ը, մինչեւ Երեւանի քաղաքապետարանը այլ տեղամաս առաջարկի կամ այլ ելք գտնի ստեղծված իրավիճակից:
Առեւտրականների հետ շփվել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։ Արդյունքում՝ մարդկանց թույլատրվել է առեւտուրը մինչեւ օգոստոսի 15-ը, քանի դեռ կողմերը չեն կողմնորոշվել նոր վայրի հարցում։ Դրանից հետո ակցիայի մասնակիցները ցրվել են։ Առեւտրականներից մեկը, առավել հանդուգն էր, այնուամենայնիվ, բերման է ենթարկվել ոստիկանության կողմից։