Արմինֆո. Երեխայի խնամքի և օգնության ճգնաժամային կենտրոնում (Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության նախկին գիշերօթիկ հաստատություն) գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր:
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ կորոնավիրուս հայտնաբերվել է 10 սաների և 5 աշխատակիցների մոտ։ Բոլոր վարակվածները անցել են համապատասխան բուժզննում եւ, ելնելով նրանց առողջական վիճակից, նրանք ոչ թե տեղափոխվել են հիվանդանոց, այլ բուժում են ստանում հաստատության պատերի ներսում:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 30903 դեպք, ապաքինվել է 18709 մարդ, մահացել է՝ 546-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 հիվանդ: