Արմինֆո.Ռուսաստանի նկատմամբ հասարակական տրամադրությունների տատանումներ Հայաստանում միշտ էլ եղել են։ Եվ, որպես կանոն, դրանք միշտ պայմանավորված են որոշակի պատճառներով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
"Գազի գները, ռուսական մեդիայում ռեպորտաժներն ու հոդվածները, ռուս պաշտոնյաների հայտարարությունները Արցախի շուրջ հակամարտության կարգավորման մասին, այդ ամենն ազդել և ազդում է Հայաստանում հասարակական տրամադրությունների և Ռուսաստանի ընկալման վրա։ Ամեն դեպքում, Ռուսաստանը, նախկինի պես, Հայաստանում ընկալվում է որպես ռազմավարական դաշնակից։ Եվ այս հարցում որևէ փոփոխություն չկա", - ընդգծել է նա։
Հայ-ռուսական հարաբերություններում հիմնական խնդիրը փորձագետը տեսնում է վերջին երկու տարում փոփոխությունների բացակայության մեջ։ Երևանի կողմից անգամ Մոսկվայի հետ հարաբերությունները դիվերսիֆիկացնելու փորձերի բացակայության մեջ՝ այլ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ խորացման միջոցով։ Վերջինը, ըստ Նավասարդյանի, անհրաժեշտ է, այդ թվում ՝ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելու համար։
Փորձագետը համոզված է, որ Ռուսաստանը, ինչպես ցանկացած այլ երկիր, իրենից 100 տոկոսով կախված գործընկերոջ կամ դաշնակցի հետ իրեն պահում է ոչ այնքան բարյացակամ, որքան իրեն կպահեր այլընտրանք կամ նույնիսկ այլընտրանք ունեցող գործընկերոջ կամ դաշնակցի հետ։ Ըստ Նավասարդյանի, հավատարմություն դրսեւորելով Ռուսաստանի հանդեպ եւ, նույնիսկ, չփորձելով դիվերսիֆիկացնել Մոսկվայի հետ հարաբերությունները այլ ուժային կենտրոնների հետ հարաբերություններով, Հայաստանը երբեք չի ստանա այն աջակցությունը, որը նա ակնկալում է իր ռազմավարական դաշնակցից։
Վերջինը, իր հերթին, ըստ փորձագետի, արգելակում է Հայաստանի զարգացումը տարբեր ուղղություններով։ Նավասարդյանը կարծում է, որ Հայաստանի համար կարող է դժվար լինել Ռուսաստանի նկատմամբ այլընտրանքը գտնել անվտանգության ապահովման եւ էներգետիկ համագործակցության հարցում: Սակայն ամեն ինչում, ինչ վերաբերում է պետական կառավարման ոլորտի բարեփոխումներին և նոր ինստիտուտների ձևավորմանը, Մոսկվայի լուրջ աջակցություն ակնկալելու հարկ, ըստ նրա, չկա։
"Այդ ոլորտներում մենք պետք է զարգացնենք հարաբերություններն այլ երկրների հետ ։ Հատկապես, հաշվի առնելով նրանց բազմիցս ընդգծված պատրաստակամությունը նման համագործակցության։ Մասնավորապես, Հայաստանում "թավշյա" հեղափոխությունից հետո ։ Ցավոք, մենք արդեն բաց ենք թողել մի քանի այդպիսի հնարավորություններ", - ամփոփել է ԵՄԱ նախագահը։