Արմինֆո.Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Կարեն Վարդանյանի ներդրումը հայրենական ՏՏ ոլորտում անգնահատելի է ։ Հանդիսանալով UATE-ի գործադիր տնօրեն 2007 թվականից՝ նրա ռազմավարական կառավարման և հմտությունների շնորհիվ միությունը կայուն աճ է գրանցել և նորարարական ծրագրեր իրականացրել Հայաստանի ողջ տարածքում:
2019 թվականի հոկտեմբերին Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին շնորհել է իր Eminent Person (Նշանավոր անձ) մրցանակը:
Կարեն Վարդանյանի մահվան մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: <Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։ Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի։ Գնաս խաղաղությամբ, սիրելի ընկեր>,- գրել է Արշակյանը։