Արմինֆո. Հուլիսի 9-ին ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները բողոքի ակցիա անցկացրին ՀՀ կառավարության շենքի դիմաց ։ Նրանց թվում են՝ մատուցողներ, երաժիշտներ և միջոցառումների հաղորդավարներ։
Լրագրողների հետ զրույցում ցուցարարները նշել են, որ կանանտինային միջոցառումների պատճառով իրենք մարտի կեսերից հնարավորություն չունեն աշխատել փակ ռեստորաններում եւ զանգվածային միջոցառումներ անցկացնել: Նրանց խոսքով ՝ նրանք գրեթե զրկված են գումարից, մինչդեռ հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում նրանց տրամադրվել է միանվագ օգնություն ։ Նշվել է նաեւ, որ եթե կառավարությունը հետագայում եւս մտադիր է շարունակել կարանտինային միջոցառումների քաղաքականությունը, ապա այն պետք է աշխատանքի տեղավորի աշխատանքը կորցրած քաղաքացիներին: Ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներն առաջին անգամը չէ, որ իրենց խնդիրները բարձրացնում են կառավարության առջև։ Նրանց խոսքով ՝ կառավարական կառույցներից իրենց ներկայացրած հայտարարությանը այդպես էլ պատասխան չի ստացվել։
Հավելենք, որ արտակարգ դրության պայմաններում զանգվածային հավաքներն արգելված են, ինչի կապակցությամբ բողոքի ակցիան դադարեցվել է ոստիկանների միջամտությամբ, որոշ ցուցարարներ բերման են ենթարկվել: