Արմինֆո. Նախօրեին «Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նիստին կայացած մրցույթի արդյունքներով՝ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել և նշանակվել է Հայկ Կարապետյանը:
Նշենք, որ Հայկ Կարապետյանը սույն թվականի ապրիլի 20-ից իրականացրել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար:
«Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայյության հաղորդման համաձայն, Հայկ Կարապետյանը 2019թ. հուլիս — 2020թ. ապրիլ աշխատել է Round Bank-ում (Մոսկվա)՝ պրոդուկտների գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ; 2016թ. օգոստոս —2019թ. հունվար՝ Beeline VEON GROUP («ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) Երևանում՝ որպես կոմերցիոն տնօրեն; 2014թ. հոկտեմբեր —2016թ. օգոստոս՝ MEGAFON (Մոսկվա)՝ ֆինանսական ծառայությունների գծով տնօրեն; 2011թ. հոկտեմբեր —2014թ. սեպտեմբեր՝ MEGAFON (Մոսկվա)՝ որպես
մանրածախ ֆինանսական պրոդուկտների գծով ղեկավար; 2010թ. օգոստոս - 2011 թ. սեպտեմբեր
MTT, Multiregional Transit Telecom, (Միջտարածաշրջանային ՏրանզիտՏելեկոմ ԲԲԸ , ք․ Մոսկվա)՝ որպես
ինտերնետային բիզնեսի նախագծերի բաժնի տնօրեն; 2008թ. օգոստոս - 2010 թ. օգոստոս՝ Viva-Cell MTS ՄՏՍ Հայաստան («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ, Երևան)՝ որպես առաքման ուղիների գծով ավագ համակարգող; 2007թ. մայիս - 2008 թ. օգոստոս՝ Qiwi (Qiwi-Հայաստան)՝ որպես տնօրեն; 2006թ.հուլիս - 2007 թ.մայիս՝ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչություն Մոսկվայում՝ հատուկ նախագծերի գծով ներկայացուցչության ղեկավարի տեղակալ: Ուսանել է Ն.Է. Բաումանի անվան Մոսկվայի Պետական Տեխնիկական Համալսարանում՝ ինֆորմատիկայի և կառավարման համակարգերի ինժեներ մասնագիտությամբ: