Արմինֆո. Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանին: "Մենք կախված ենք հայկական կողմից և այն պահանջներից, որոնք իրենք կհնչեցնեն ։ Վրացական կողմը պատրաստ է հարեւան երկրին անհրաժեշտ օգնություն տրամադրել", - ասել է Եկատերինա Տիկարաձեն, հաղորդել է "Գրուզիա օնլայնը"։
Նշենք, որ հուլիսի 7-ի առավոտյան Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29285-ի։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 12 հիվանդ։ Կորոնավիրուսի տարածման ողջ ընթացքում Հայաստանում ապաքինվել է 16907 մարդ (605-ը վերջին մեկ օրում), իսկ մահացել է՝ 503-ը։ Վարակվածների թվում գրանցվել է մահվան եւս 164 դեպք, սակայն դրանք պայմանավորված են այլ պատճառներով: