Արմինֆո. ԱՄՆ-ը Հայաստանին 1 մլն դոլար կտրամադրի կոռուպցիայի դեմ պայքարի համար։
USAID-Հայաստանից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, , հունիսի վերջին մեկնարկել է "ՀՀ հաշվեքննիչ պալատի տեխնիկական աջակցություն" եռամսյա ծրագիրը: Նշվում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով միջգերատեսչական համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ գլխավոր բյուջետային-վերահսկիչ վարչության (GAO) հետ ' ՀՀ հաշվեքննիչ պալատին միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկական օգնություն, խորհրդատվություն եւ թրեյնինգներ տրամադրելու վերաբերյալ:
Նաև հաղորդվում է, որ մինչ կորոնավիրուսի համավարակը ԱՄՆ գլխավոր վերահսկող և GAO-ի ղեկավար Ջին Դոդարոն և USAID-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեջինալդ Վ.Միտչելը ծրագրում էին այցելել Հայաստան, սակայն ստիպված էին հետաձգել այդ այցը, և նախագծի մեկնարկը տրվեց տեսակոնֆերանսի միջոցով: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:
Ջին Դոդարոն նշել է, որ ԱՄՆ - ում ակնկալում են հաջող համագործակցություն Հայաստանի հաշվեքննիչ պալատի հետ առանցքային հարցերի լուծման եւ բարելավման համար ինստիտուցիոնալ քաղաքականության եւ այլ կարեւոր ընթացակարգերի շուրջ:
Իր հերթին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշել է, որ Հաշվեքննիչ պալատը առանցքային դեր է խաղում պետական հաստատությունների հաշվետվողականության, թափանցիկության եւ էթիկայի ամրապնդման գործում: "Այս նոր ծրագիրը մաս է կազմում ԱՄՆ-ի կառավարության ընդհանուր աջակցության մի մասն է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին եւ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերին։ Նախագիծը կիրականացվի GAO - ի կողմից, որը համարվում է աուդիտի "ոսկե ստանդարտ"", - ասել է Թրեյսին։