Արմինֆո. ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպումը սպասվում է հուլիսի 17 - ին, անցկացման ձևաչափի վերաբերյալ հստակություն դեռ չկա: Այդ մասին լրագրողներին առցանց հարցազրույցում հայտարարել Է Մինսկում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Մեզենցևը:
"Մենք ակնկալում ենք, որ հուլիսի 17-ին կկայանա ԵԱՏՄ՝ Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետների հանդիպումը։ Ինչ ձեւաչափով էլ որ այն ընթանա, անկասկած, տնտեսական ինտեգրացիոն միավորման ամրապնդմանն ուղղված քայլ կլինի", - հայտարարել է Մեզենցեւը, որի խոսքը մեջբերում է տնտեսական տեղեկատվության "Փրայմ" գործակալությունը:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: 2020 թվականին ԵԱՏՄ մարմիններում նախագահում է Բելառուսը ։