Արմինֆո. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հուլիսի 1-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ հանրապետությունում օրական կարտադրեն կորոնավիրուսի մինչեւ 2.500 թեստ: Առաքելյանը նշել է, որ արդեն թեստերի փորձնական խմբաքանակ է թողարկվել, և արդյունքների համաձայն՝ դրանց ճշգրտությունը շատ բարձր է ։
<Մենք արդեն սպասում ենք Առողջապահության նախարարության հետ պայմանավորվածության, որպեսզի սկսենք թեստերի մատակարարումը: Ուզում եմ նշել, որ Հայաստանի կարիքները բավարարելու համար ի սկզբանե նախատեսում ենք օրական արտադրել մոտ 2.500 թեստ>, - տեղեկացրել է Առաքելյանը։
Նշենք, որ ավելի վաղ Հայաստան էին բերվել ռեագենտներ Չինաստանից և Ռուսաստանից ։