Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն բանակցություններ է վարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Այդ մասին հաղորդել է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված իրավիճակը, բժշկական օգնության կազմակերպման և դեղորայքային ապահովման հարցերը:
Մասնավորապես, Միխայիլ Մուրաշկոն հայ գործընկերոջը հայտնել է կորոնավիրուսային վարակի բուժման մեթոդական հանձնարարականների 7 տարբերակի եւ ռուսական արտադրության նոր դեղերի գրանցման մասին, որոնք արդյունավետություն են ցույց տվել COVID-19-ի բուժման գործում:
Արսեն Թորոսյանն, իր հերթին, նշել է, որ, ցավոք, ամռան գալուստը եւ հանրապետությունում օդի ջերմաստիճանի 30 աստիճանից բարձրացումը դրական ազդեցություն չեն ունեցել կորոնավիրուսի տարածման դինամիկայի եւ նոր վարակումների թվի վրա: Հիշեցնենք, որ հունիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, ապաքինվել է եւս 207 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 12364 դեպք, ապպաքինվել է 3720 մարդ, մահացելէ՝ 190-ը: