Արմինֆո. ԱՄՆ Կոլորադո նահանգի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին տեղեկություններ դասավանդելու մասին 1336-րդ օրինագիծը:
Ինչպես հաղորդում է asbarez.com-ը Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամներ Դաֆնե Ջենետիին եւ Էմիլի Սիրոտին, սենատորներ Սթիվ Ֆենբերգին եւ Դենիս Հիսեյին, ինչպես նաեւ պալատի անդամ Դանեյա Էսգարին եւ սենատոր Դոմինիկ Մորենոյին այս օրինագծին աջակցելու եւ այդ գործընթացում հայ համայնքին ներգրավելու համար: Նախատեսվում է, որ օրինագիծը կքննարկվի Կոլորադոյի Սենատում, ապա այն կուղարկվի նահանգապետի ստորագրությանը: