Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում երկարաձգվել են տեղաշարժի սահմանափակումները: Համաձայն նոր որոշման՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումները կշարունակվեն մինչեւ 2020 թվականի հունիսի 10-ը՝ ժամը 23։59- ը:
Ինչպես տեղեկացնում Է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, վերջին երկու օրվա ընթացքում մարզում գրանցվել է COVID-19 42 նոր դեպք։ Այդպիսով, Գեղարքունիքի մարզում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսի 573 դեպք, 256 հիվանդ ապաքինվել է, 8-ը՝ մահացել է: Մարզպետի հավաստմամբ, հաստատված դեպքեր կան Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոտք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ձորաղբյուր, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան և Ծովասար համայնքներում։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10524 դեպք, ապաքինվել է 3454 մարդ, մահացել է՝ 170-ը։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 հիվանդ.