Արմինֆո. <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի կիսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ոգևորությունը ՝ կապված ՄԻԵԴ-ի խորհրդատվական եզրակացության հետ:
Մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ որքան ինքը հասցրել է ծանոթանալ փաստաթղթին, Ռոբերտ Քոչարյանը կարող է հրաժեշտ տալ իր սպասելիքներին ։ Ինչ վերաբերում է փաստաբանների հնչեցրած հայտարարությանը, թե ՄԻԵԴ-ի եզրակացությունները նույնական են իրենց դիրքորոշմանը, հատկապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի մասով, ապա պատգամավորը նկատել է, որ <նման հայտարարությունների համար իրենց մեծ գումարներ են վճարում>:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի հիվանդանոցում մնալ մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը։ Անդրանիկ Քոչարյանը, նախկին նախագահին առողջություն մաղթելով, համավարակի շուտափույթ հաղթահարման և դատական գործընթացի սկսման հույս է հայտնե, ինչը, նրա խոսքով, բխում է նախկին նախագահի շահերից: