Արմինֆո.Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Այս մասին տեղեկանում ենք Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից ։
<Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։ Հունիսի 2-ից այգին կրկին կաշխատի բնականոն հունով՝ պահպանելով անվտանգության կանոնները>,- նշվում է հաղորդագրության մեջ։