Արմինֆո.ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է COVID - 19-ի հետ կապված բժշկական կադրերի հավաքագրման մասին:
"Խոսքը, մասնավորապես, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մասին է, որոնց կարիքը մենք ամենաշատն ունենք՝ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ավելի քան 350 հիվանդների խնամքի համար", - նշել է նախարարը, հավելելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում ներգրավվելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 091190875 եւ 060808003 (ներքին համարը 3101 կամ 3102) հեռախոսահամարներով:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 8676 դեպք, ապաքինվել է 3297 մարդ, մահացել է՝ 120-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 հիվանդ։