Արմինֆո.Մայիսի 29-ի ժամը 11: 00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 460 նոր դեպք է արձանագրվել: Այդ մասին հաղորդել Է Միասնական տեղեկատվական կենտրոնը։ Աղբյուրի համաձայն՝ ապաքինվել է ևս 10 հիվանդ։
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 8676 դեպք, ապաքինվել է 3297 մարդ, մահացել է 120 հիվանդ: Կորոնավիրուսի վերջին զոհերն են 42, 56, 59, 64, 65, 66 եւ 72 տարիքի հիվանդները, բոլորը, բացի 56-ամյա հիվանդից, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Անցած օրվա ընթացքում արձանագրվել է նաեւ մահվան մեկ դեպք, երբ հիվանդի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այսպիսով, նման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 45-ի։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 հիվանդ։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 56042 թեստ: