Արմինֆո. Արդեն երկար ժամանակ է Վերին Լարսի անցակետում գտնվող եւ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հերթագրված 70 ՀՀ քաղաքացիներ այսօր երեք ավտոբուսներով ուղարկվել են հայրենիք։ Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը:
Ընդ որում, նշվում է, որ ՀՀ քաղաքացիները հայրենիք են ուղարկվել ՀՀ կառավարության տրամադրած ավտոբուսներով: "Կցանկանայինք նշել, որ այդ ուղեւորությունն իրականացվել է որպես բացառություն։ Օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք, այդ թվում ՝ "Վերին Լարս" անցակետով, նախկինի պես արգելված է", - նշվում է Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրության մեջ: