Արմինֆո. Մամուլում պարբերաբար հակահայկական հոդվածներ են հայտնվում, դա արդեն զարմանալի չէ։ Ադս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում միջազգային մամուլում տեղ գտած հակահայկական հրապարակումներին։
Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչությունը ոչ միայն չի թուլանում, այլ, ընդհակառակը, թափ է հավաքում։ "Չեմ բացառում, որ նման հոդվածներ դեռ քիչ չեն լինի։ Մենք բախվում ենք նման դրսեւորումների ամեն օր: Այդ գործընթացը վաղուց է սկսվել, եւ կարծում եմ, որ առաջիկայում այն չի ավարտվի", - ընդգծել է Մնացականյանը։
Նախարարը նաև նշել է, թե պետք է գիտակցել, որ մոտ ապագայում այդ իրավիճակը չի փոխվի։ "Բայց մեր դիրքորոշումն ակնհայտ է։ Մինչ կորոնավիրուսի համավարակի սկսվելը, ՀՀ վարչապետը Արցախի հարցի վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումը բազմիցս արտահայտել է միջազգային տարբեր հարթակներում։ Այդ թվում ՝ Գերմանիայի կանցլերի հետ հանդիպման ժամանակ։ Եվ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ", - եզրափակել է Մնացականյանը։