Արմինֆո.Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, մայիսի 28-ին կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
Այդ մասին ասվում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տարածած հայտարարությունում: «Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ», - ընդգծվում է հայտարարությունում: