Արմինֆո.Հարավկովկասյան երկաթուղու էլեկտրագնացքների բոլոր վագոններում կորոնավիրուսային վարակի տարածման կանխման կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում տեղադրվել են ձեռքերի մշակման հատուկ հականեխիչ միջոցներով դիսպենսերներ:
"Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, երկաթուղային կայարանների տարածք մուտք գործելը եւ վագոններ նստելը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներով եւ ձեռնոցներով ուղեւորներին' ջերմաստիճանի պարտադիր չափումից հետո:
Բացի այդ, էլեկտրագնացքներում գործում է նստեցման սխեմա՝ հաշվի առնելով սոցիալական հեռավորության նորմերը։ Ընկերությունում ձեռնարկում են բոլոր միջոցները ուղեւորների եւ անձնակազմի առողջության անվտանգության ապահովման համար, օպերատիվ կերպով արձագանքում են պարետի որոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինների կարգադրություններին:
Իր հերթին՝ Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել արտակարգ դրության ժամանակ գործող պահանջները:
Հայաստաննննում արտակարգ դրություն մտցնելու օրվանից երկաթուղին ձեռնարկում է կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներ. երկաթուղային կայարանները օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով, յուրաքանչյուր չվերթի առաջ և հետո օդափոխվում և ախտահանվում են գնացքների բոլոր վագոնները, հատուկ տարածքներ են հատկացվում վատառողջության նշաններով ուղևորների եւ աշխատողների համար, իրականացվում է ուղևորների աուդիոիրազեկում, կայարաններում տեղադրված են տեղեկատվական պաստառներ և բաններներ:
"Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ն "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը: Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման է հանձնվել "ՀԿԵ" ՓԲԸ-ին' համաձայն 2008թ. փետրվարի 13-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարին է՝ եւս 10 տարի երկարաձգման իրավունքով: