Արմինֆո.ՀԱՊԿ երկրների անվտանգության համար սպառնալիքներն աճում են բոլոր ուղղություններով։ Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ամփոփելով կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի արդյունքները։
Ստանիսլավ Զասի խոսքով՝ նիստում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային իրադրության զարգացման վիճակի եւ հեռանկարների եւ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության վրա դրա ազդեցության հարցերը: "Այդ թեմայով արտահայտվել են բոլոր պատվիրակությունների ղեկավարները։ Եվ, եթե ամփոփենք բոլոր այն գնահատականները, որոնք հնչեցին, պետք է արձանագրել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության համար սպառնալիքների աճ է տեղի ունենում բոլոր հարթություններում և բոլոր ուղղություններով։ Սա ներկերի արհեստական խտացում չէ կամ գնահատականների կրկնություն։ Ցավոք, այդպիսին են իրողությունները, որոնցում մենք ապրում ենք, եւ դա պետք է հաշվի առնել ՀԱՊԿ-ի գործունեությունում", - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով ՝ կայացած քննարկման հետեւություններից մեկն այն է, որ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ պետությունները պետք է ամրապնդեն փոխգործակցությունը այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ՝ անվտանգության ապահովման նպատակով, մասնավորապես, ԱՊՀ-ի եւ Շանհայյան համագործակցության կազմակերպության հետ: