Արմինֆո. Դեռ վաղ է խոսել Հայաստանում կորոնավիրուսային համավարակի տարածման դեմ պայքարում ձեռքբերումների կամ ձախողումների մասին, այն հաղթահարված չէ ոչ մեզ մոտ, ոչ էլ աշխարհի այլ երկրներում։
Կարծում եմ, որ այս հարցում պետք չէ մարդկանց բաժանել իշխանության եւ ընդդիմության, քանի որ մենք մեկ միասնական նպատակ ունենք ՝ դադարեցնել վարակի տարածումը։ Այդ մասին հայտարարել է "Իմ քայլը" խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատասխանելով հարցին, թե ինչու են բոլոր պատգամավորներին ստիպում դիմակներ կրել։
Նշենք, որ այսօր ԱԺ նիստում "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հրաժարվել էր դիմակ կրել, չնայած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե նիստի դահլիճում բոլոր պատգամավորները պետք է դիմակ կրեն: Պետրոսյանը խոսնակից նախազգուշացում էր ստացել։
Մակունցը նշել է, որ Ազգային ժողովում դիմակներ կրելն, առաջին հերթին, պայմանավորված է արտակարգ դրության պարետատան համապատասխան պահանջներով: Պատգամավորը նշել է, որ հիվանդացած քաղաքացիների թվի վիճակագրությունը ևս ցույց է տալիս, որ պետք է խստորեն հետևել կանխարգելիչ միջոցառումներին: "Թվերը՝ օրական 300-500 հիվանդացած, խոսում են այն մասին, որ անկախ այն բանից, մենք մեզ համարում ենք վարակի կրող, թե ոչ, անվտանգության նկատառումներով բոլորս պետք է դիմակ կրենք։ Մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք եւ թույլ չտանք վարակի տարածումը", - ընդգծել է Մակունցը։