Արմինֆո. Որպես կանոն, այս կամ այն քաղաքական գործիչների, իշխանությունների այս կամ այն գործողությունների քննադատությունը միշտ էլ հիմքեր և կապ ունի օբյեկտիվ իրականության հետ ։ Ամբողջ հարցը քննադատողների անձերի մեջ է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ վերլուծաբան Սարո Սարոյանը ։
<Հենց այստեղ է, որ <նախկիններին> չընդունող քաղաքացիների մոտ խնդիր է առաջանում ։ Մի բան է, երբ իշխանությանը քննադատողները նախկինում չեն ունեցել կառավարման պետական լծակներ և քաղաքական դաշտում նորեկներ են, և բոլորովին այլ բան է, երբ իշխանությանը քննադատում են մարդիկ, ովքեր ժամանակին իշխանության ղեկին լինելով՝ նույնիսկ ավելի վատ որակներ են դրսևորել, քան ներկաները։ Հետևաբար՝ նման մարդկանց շուրթերից հնչող քննադատությունը շատ խոցելի է՝ անկախ դրա օբյեկտիվության աստիճանից>, - նկատել է նա։
Որպես օրինակ ՝ Սարոյանը նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի բավական սուր քննադատությանն իր նախկին ղեկավար Նիկոլ Փաշինյանի հասցեին, որի միջոցով Վանեցյանը փորձում է ներքաշվել քաղաքական պայքարի մեջ ։ Նրա գնահատմամբ ՝ ոչ մի նորմալ պետությունում հատուկ ծառայությունների ղեկավարի հեռացումը խորը ընդդիմություն եւ իշխանության դեմ պայքարը հասարակության կողմից դրական չի կարող ընկալվել՝ առաջին հերթին այն պատճառով, որ ռեժիմային պետություններում հատուկ ծառայությունները միշտ կատարում են մահակի դեր եւ ունեն տեղեկատվություն ՝ կոմպրոմատ, որը կարող է այդ դերը կատարել նաեւ այսօր:
<Վանեցյանն ակնհայտ պայքար է մղում իշխանության դեմ ։ Եվ դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ հասարակությունը վաղուց համոզվել է, որ հատուկ ծառայությունները ծառայել են արտաքին ուժերի, այլ ոչ թե՝ պետության շահերին ։ Նույնիսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնում Վանեցյանն ակնհայտորեն կաշկանդված էր արտաքին ազդեցությունից։
Եվ ես չեմ կարծում, որ այդ ազդեցությունը վերացել է նրա հրաժարականից հետո ։ Վանեցյանի նման մարդիկ, որպես կանոն, շատ խոցելի են և հենց այդ պատճառով պետք է հնարավորինս հեռու մնան քաղաքականությունից>, - կարծում է վերլուծաբանը ։
Համոզված լինելով, որ նախկին ռեժիմի ներկայացուցիչներն ունեն ներկաներին տապալելու հստակ ծրագիր՝ Սարոյանը նշել է, որ քաղաքական պայքարը ենթադրում է պետական, վարչական ռեսուրսների տիրապետում: Եվ նույնիսկ այսօր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը շարունակում է օգտվել իր նախկին արտոնյալ վիճակով պայմանավորված ազդեցությունից, ինչն առաջին հերթին նրան թույլ է տվել իր ձեռքում կենտրոնացնել հայկական ԶԼՄ-ների 80 տոկոսի վերահսկողությունը։ Այս բոլոր լծակները Մինասյանը, վերլուծաբանի համոզմամբ, այսօր կենտրոնացրել է իշխանության դեմ պայքարում ՝ այն տապալելու նպատակով։