Արմինֆո.Հայաստանը մտադիր է անցում կատարել համամասնական ընտրակարգի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ: Համապատասխան օրինագիծը մայիսի 25-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նշել է, որ օրինագծով առաջարկվում է այն համայնքներում, որոնց ընտրողների թիվը գերազանցում է 4 հազարը, ներդնել համամասնական ընտրական համակարգ: Պապիկյանը նշել է, այդ դրույթը թույլ կտա ընտրել հաամայնքի ավագանի, որն աշխատելու է լիազորությունները ստանձնելու պաահից, իսկ համայնքի այն ղեկավարը, որն ընտրվել է մեծամասնական համակարգով, կմնա իր պաշտոնում մինչև ժամկետի ավարտը։ Որից հետո ավագանին ինքնուրույն կընտրի համայնքի նոր ղեկավար։ "Այսպիսով, մենք կկարողանանք սահուն անցում կատարել համամասնական ընտրակարգին", - պարզաբանել է նա։
Այն դեպքում, երբ ավարտվի համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը, իսկ ավագանունը ՝ ոչ, համայնքի նոր ղեկավարի ընտրություն տեղի չի ունենա, իսկ վերջինիս լիազորությունները կկատարի պաշտոնակատարը՝ մինչեւ դրանց ժամկետի ավարտը։ Ինչից հետո ավագանին կընտրի համայնքի նոր ղեկավար, ասել է նախարարը։ Բացի այդ, ըստ նրա, փոփոխություններ են առաջարկվում նաև ավագանու անդամների թվի, ընտրագրավի չափի, նախընտրական հիմնադրամների ձևավորման կարգի մասով:
Մեկ այլ օրինագծով առաջարկվում է մանդատների բաշխման գործընթացում կուսակցությունների համար գործող նվազագույն շեմը 6 տոկոսից նվազեցնել մինչեւ 4 տոկոս, իսկ քաղաքական դաշինքների համար՝ 8 տոկոսից մինչեւ 6 տոկոս: Ընդ որում, այս գործընթացին կարող են մասնակցել միայն 3 քաղաքական ուժեր, որոնք հավաքել են առավելագույն թվով ձայներ: "Սրանք կարեւոր օրինագծեր են, որոնք էական փոփոխությունների կհանգեցնեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գործընթացում, որոնք կդառնան ավելի քաղաքականացված, իսկ ավագանիում ներկայացված քաղաքական կուսակցությունները հնարավորություն կունենան իրենց ավանդը ներդնել համայնքների զարգացման գործում", - ընդգծել է նա: