Արմինֆո. Տեղեկությունը, թե ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանը հրաժարական է տվել, չի համապատասխանում իրականությանը։ Այս տեղեկությունը ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից ։
Նշենք, որ հայկական ԶԼՄ-ներում վերջին շրջանում մշտապես հայտնվում են հրապարակումներ այն մասին, որ Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ պետի տեղակալ նշանակելու կապակցությամբ, եւ որ կառույցում դժգոհություն է հասունանում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, առաջին անգամ այդ տեղեկությունը լրատվամիջոցներում հայտնվել է ապրիլի 7-ին, սակայն անմիջապես հերքվել է ԱԱԾ մամուլի ծառայության կողմից:
Անցած շաբաթվա վերջին կրկին տեղեկություններ հայտնվեցին, որ ԱԱԾ ղեկավարը հրաժարական է տվել ։ Ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, Էդուարդ Մարտիրոսյանը, իբր, դժգոհ է, որ վարչապետը շատ ակտիվ միջամտում է կառույցի աշխատանքին ։ Սակայն ԱԱԾ մամուլի ծառայությունը կրկին հերքել է այդ տեղեկությունը ։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Քյարամյանն ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից եւ նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ ։ Հաջորդ օրը նա ազատվել է այդ պաշտոնից և տեղափոխվել ԱԱԾ տնօրենի տեղակալ ։Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը նշել է, որ Քյարամյանի նշանակումը քաղաքական որոշում էր ։