Արմինֆո.Երևանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից, Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
<Երևանի գործընկեր չինական Չոնգցին քաղաքը մեզ է նվիրել բժշկական 50.000 դիմակ և 20.000 ձեռնոց: 10.000 դիմակ և 2000 ձեռնոց տրամադրել ենք պարետատանը՝ հրատապ կարիքների համար: Բժշկական պարագաների մնացած խմբաքանակը կտրամադրվի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններին: Չինաստանից բերված բոլոր արկղերը հետաքրքիր գրությամբ են. «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:
Երևանցիների անունից շնորհակալությունում եմ հայտնում Չոնգցիի քաղաքապետ Թանգ Լյանգճիին վարակի կանխարգելման հարցում աջակցության համար։ Առողջություն և բարեկեցություն եմ մաղթում մեր երկու քաղաքներին>,- գրել է նա։