Արմինֆո.Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը բժիշկներին է փոխանցել իր մարտ ամսվա աշխատավարձը:
«Քանի որ երբեք պարգևավճար չեմ ստացել, ուստի ինչպես և խոստացել էի Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցել եմ մարտ ամսվա աշխատավարձս` 429.000 դրամ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բուժաշխատողներին իրենց հերոսական աշխատանքի համար», - գրել է քաղաքապետը «Ֆեյսբուքի» իր էջում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայրաքաղաքի պոլիկլինիկաների շուրջ 1800 բուժաշխատողներ պարգեւատրվելու են, ընդ որում, այդ նպատակով քաղաքապետարանի եւ շրջանային վարչակազմերի բոլոր աշխատակիցներն իրենց մարտ ամսվա վճարումներից, ընդհանուր առմամբ, նվիրաբերել են 130 մլն դրամ:
Վերջին տվյալների համաձայն, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 921 դեպք, ապաքինվել է 138 մարդ, մահացել է 10 մարդ։