Արմինֆո. Ապրիլի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 28 նոր դեպք: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Այսպիսով, ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 881 դեպք, ապաքինվել է 114 մարդ, մահացել է 9-ը: Առավոտյան գրանցվել է 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 758 հիվանդ, որոնցից 8-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։