Արմինֆո.Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և նշված հանցանքը քողարկելու նպատակով ապօրինաբար ծառայակցին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ա.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, ապրիլի 3-ին Արցախի ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է զինծառայող, 2000 թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանի դին՝ հրազենային վնասվածքով։