Arminfo.info



Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ԻԻՀ զոհված նախագահի լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ ՄոհբերինԻԻՀ զոհված նախագահի լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ Մոհբերին
Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջ մահվան կապակցությամբՀայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջ մահվան կապակցությամբ
Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾԿիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ
ՀՀ վարչապետ. Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդինՀՀ վարչապետ. Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին
Մայիսի 19-ին կործանված Իրանի նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել ենՄայիսի 19-ին կործանված Իրանի նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են
ՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Տավուշում նոր ճանապարհն անցնելու է Աճարկուտ գյուղերով, ապա թեքվելու է դեպի ԿիրանցՏավուշում նոր ճանապարհն անցնելու է Աճարկուտ գյուղերով, ապա թեքվելու է դեպի Կիրանց
Արքեպիսկոպոս. Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդն է, ով նստած է Հանրապետության հրապարակումԱրքեպիսկոպոս. Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդն է, ով նստած է Հանրապետության հրապարակում
Սանոսյանը՝ լրագրողներին. Եթե հարցը թողնենք ձեզ, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն, ընդհանրապես, չի լինիՍանոսյանը՝ լրագրողներին. Եթե հարցը թողնենք ձեզ, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն, ընդհանրապես, չի լինի
Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրների ​​​​​​​  բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրների ​​​​​​​ բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ
Արքեպիսկոպոս. Չի բացառվում, որ այսօր քննարկվի Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության հարցըԱրքեպիսկոպոս. Չի բացառվում, որ այսօր քննարկվի Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության հարցը
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ հանձնակատարի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ հանձնակատարի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը
Թյուրքագետ. դեռ հնարավորություն կա կասեցնելու Սյունիքի և Տավուշի մարզերի լիարժեք կորուստըԹյուրքագետ. դեռ հնարավորություն կա կասեցնելու Սյունիքի և Տավուշի մարզերի լիարժեք կորուստը
Բողոքի շարժման հինգ ներկայացուցիչներն ազատ են արձակվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքիցԲողոքի շարժման հինգ ներկայացուցիչներն ազատ են արձակվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքից
ԱԺ պատգամավոր. Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճինԱԺ պատգամավոր. Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին
ԳԴՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունենԳԴՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն
ԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում արձանագրված առաջընթացըԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում արձանագրված առաջընթացը
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
Կարդալ ավելին





Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի վարչությունն ափսոսանք է հայտնել ՙԺանագության՚ ներկայացուցիչների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
 Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2013 07:10

Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի վարչության մամուլի ծառայությունը տարածել է մի հաղորդագրություն, որում իր ափսոսանքն է հայտնել ՙԺանագություն՚ կուսակցության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Նշենք, որ սեպտեմբերի 25-ի երեկոյան Մեղրիից Երևան վերադառնալու ճանապարհին ռուս սահմանապահները կանգնեցրել էին ՙԺառանգություն՚ կուսակցության երկու մեքենաները և արգելել քարոզչության մեկնած թիմին ազատ տեղաշարժվել: Նրանք խուզարկել են պատգամավորին ուղեկցող մեքենան, կոտրել են տեսախցիկը: Սահմանապահները գործողության սկզբում որեւէ պատճառաբանություն չեն ներկայացրել, սակայն հետո, երբ պատգամավորը պնդել է, ասել են, թե հետախուզվող անձի են որոնում: Պատգամավորը Մեղրի էր մեկնել Սյունիքի 38 ընտրատարածքի` իրենց թեկնածուի քարոզարշավին մասնակցելու համար: 

Ռուսական կողմը նշում է, որ Փոստանջյնն ու նրան ուղեկցող անձինք իրենց պահել են հանդուգն, փորձելով սահմանապահներին դրդել հակաօրինական գործողությունների և դեմոնստրացիոն կերպով նկարահանել են սահմանապհներին: Ընդ որում մամուլի ծառայությունում հերքել են այն պնդումները, որ սահմանապահներն իբր կոտրել են տեսախցիկը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ անձանց խումբն իր գործողություններով միտումնավոր կերպով խորընդոտել է սահմանապահների կողմից պետական սահմանը պահպանելու պարտականությունների կատարմանը, դրանով իսկ խոչընդոտների սպառնալիք ստեղծելով վտանգավոր հանցագործների փնտրման և ձերբակալման համար: Հայաստանում ՌԴ Սահմանապահ զորքերի վարչությունն ափսոսանք է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, միաժամանակ նշելով բոլորի կողմից սահմանապահ և սահմանի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանների պահպանումն իրականացնում է ՌԴ ՖՍԲ-ի Սահմանապահ զորքերի վարչությունը:

>>>
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը
 Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2013 06:24

Երեկ ուշ երեկոյան, կյանքի 84-րդ տարում վախճանվեց Հայաստանի ժողովրդական դերասան, Երևանի պատվավոր քաղաքացի Սոս Արտաշեսի Սարգսյանը: Հայ անվանի դերասանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը£ 1954-1991թթ. եղել է Երևանի աբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան:

1991թ. Սոս Սարգսյանը հիմնադրել է Համազգային թատրոնը: 1997-2006թթ. եղել է  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը£ 2009թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ£ Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` ՙՆվագախմբի տղաները՚‚ ՙԵռանկյունի՚‚ ՙՄենք ենք, մեր սարերը՚, ՙՆահապետ՚‚ ՙԽաթաբալա՚, ՙՁորի Միրո՚, ՙՍոլյարիս՚ ֆիլմերը:

>>>
ՀՀ նախագահը Ստրասբուրգում կպատասխանի ԵԽԽՎ պատվիրակների հարցերին
 Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2013 13:58

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին կմեկնի Ստրասբուրգ`Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին մասնակցելու նպատակով: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանն այս առնչությամբ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում սահմանափակվել է  ավանդական պատասխանով`ՙԱմեն ինչի մասին կտեղեկացվի պատշաճ ժամկետներում՚:

>>>
Հայաստանի նախագահը գլխավոր դատախազի պաշտոնի համար խորհրդարան է ներկայացրել զինդատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը
 Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2013 10:59

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազի պաշտոնի համար խորհրդարան է ներկայացրել զինդատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը:

Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ ոհար  Պողոսյանը, Ազգային ժողովն արդեն համապատասխան նամակ է ստացել նախագահի նստավայրից:

Նշենք, որ նախօրեին խորհդրարանական խմբակցությունները դռնփակ քննարկել են  Կոստանյանի թեկնածությունը: Ինչպես և պետք էր ենթադրել, Կոստանյանի թեկնածությունը միաձայն հավանության է արժանացել ՀՀԿ խմբակցությունում:

Գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է մնացել Աղվան Հովսեփյանի կենսաթոշակի անցնելուց հետո:

>>>
Էլմար Բրոկ. Հայաստանը կորցրեց իր եվրոպական հեռանկարը
 Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2013 10:22

 ՙՈչ թե մենք կորցրեցինք Հայաստանը, այլ Հայաստանը կորցրեց իր եվրոպական հեռանկարը. սա է ճիշտ մոտեցումը՚, - ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկը: ՙԵվ Հայաստանն այդ կորուստն ունեցավ Ռուսաստանի կողմից անհավանական մեծ ճնշման պատճառով, որ անվտանգության հարցով ճնշում էր՚, - հավելել է նա: Բրոկն անընդունելի է համարում Ռուսաստանի կողմից նման ճնշումների կիրառումը` իրենց նախընտրած միությանն անդամակցելու վերաբերյալ երկրների ինքնիշխան որոշումները կանխելու նպատակով:

Երեքշաբթի օրը Եվրոպական խորհրդարանը քննարկում էր Եվրամիության հարևանության ծրագրի քաղաքականության առաջընթացի զեկույցը: Հայաստանին վերաբերող գլուխը պետք է վերանայվիª հաշվի առնելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը: Եթե ամռանը ներկայացված զեկույցում մինչ այդ ասվում էր, որ Հայաստանը Ասոցացման համաձայնագրի շրջանակներում բավականին մեծ առաջընթաց ունիª չնայած ժողովրդավարության որոշակի պակասին, ապա Եվրախորհրդարանի առաջարկով հիմա Հայաստանի մասով լուրջ փոփոխություններ պետք է արվեն: Եվրամիությունը կորցնում է իր ազդեցությունը Վրաստանում և Հայաստանում, միաժամանակª Մոսկվան մեծացնում է իր ազդեցությունը այս երկրներում, ասել են Եվրախորհրդարանի պատգամավորները` որպես Եվրամիության հարևանության ծրագրի ձախողում հաճախ հիշատակելով Հայաստանը:

>>>
Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը հանդես կգա պարզաբանումներով ՙԺառանգության՚ ներկայացուցիչներին առնչվող միջադեպի վերաբերյալ
 Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2013 10:05

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչությունն օրվա ընթացքուըմ հանդես կգա պարզաբանումներով նախօրեին Մեղրիում ՙԺառանգության՚ ներկայացուցիչների, մասնավորապես, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ բախման առնչությամբ: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը:

ՙԱռայժմ մենք ուսումնասիրում ենք պատահածի մանրամասները: Այստեղ կան մեզ հետաքրքրող որոշ պահեր, և անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել տեղի ունեցածի բոլոր մանրամասները, ինչից հետո մենք հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ՚, - ասել է Գրեչինը:

>>>
ՙԺառանգություն՚ կուսակցությունը Մեղրիի միջադեպը դիտարկում է որպես կոպիտ արտաքին միջամտություն ՀՀ ներքաղաքական գործընթացներին
 Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2013 10:00

 ՙԺառանգություն՚ կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում Մեղրիի միջադեպը որակել է կոպիտ արտաքին միջամտություն ՀՀ ներքաղաքական գործընթացներին: ՙԺառանգություն՚ կուսակցությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հայտարարության տեքստում ասվում է.

ՙԵրեկ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ/ФСБ) խոչընդոտել է ՙԺառանգության՚ քարոզչական խմբի գործունեությունը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, որի կազմում եղել են Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ՙ ՙԺառանգության՚ կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հայրապետյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը, ՀՀ այլ քաղաքացիներ: Առավոտյան Կապանից Մեղրի ճանապարհին ԱԴԾ աշխատակիցները կանգնեցրել եւ խուզարկել են ՙԺառանգության՚ քարոզչախմբի երկու մեքենաներըª առանց որեւէ հիմնավորման: Ընդ որում` մեքենաներին չեն թույլատրել շարունակել իրենց երթը մինչեւ որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի ներկայացրել իր պատգամավորական վկայականը, խմբի առաքելությունըª ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզչության շրջանակներում, եւ բացատրություններ պահանջել կատարվող գործողությունների համար, որից հետո ԱԴԾ-ականը ինչ-որ հեռախոսազանգ է արել եւ ապա թույլ տվել քարոզչախմբին շարունակել իր ճանապարհը: Ընդ որում` ռուս ԱԴԾ-ականները գործել են ոչ թե ՀՀ իրավապահների, այլ ՀՀ ՊՆ զինվորների ուղեկցությամբ: 

>>>
Սահակաշվիլի. Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորում չի ցանկանում
 Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2013 09:58

Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորում չի ցանկանում, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` սեպտեմբերի 25-ին ելույթ ունենալով ՄԱԿ գլխավոր վեհաժողովում:

Սահակաշվիլին նշել է, որ Ռուսաստանը նաև շարունակում է վրացական հողերի բռնակցումը` դրանով իսկ թուլացնելով Վրաստանը: Նա պատմել է, որ նախօրեին ՄԱԿ-ում  հանդիպման ժամանակ Վլադիմիր Յանուկովիչն իրեն  գանգատվել է, թե իր նկատմամբ ինչպիսի ճնշում է գործադրում Ռուսաստանը: Սահակաշվիլին ասել է, որ Ռուսաստանին ձեռնտու չեն հզոր պետություններ` նախկին խորհրդային հանրապետություններ Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան և Ադրբեջան: ՙՄիթե± Դուք կարծում եք, թե Պուտինը ցանկանում է, որպեսզի Հայաստանը հաղթի Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ոչ: Դա Հայաստանը կդարձներ չափազանց հզոր և, ամենայն հավանականությամբ, չափազանց անկախ: Թե± կարծում եք ճիշտ հակառակը` Մոսկվան ցանկանում է, որպեսզի Բաքուն հաղթի Երևանին՚, - իր ելույթում ասել է  Սահակաշվիլին` նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: ՙՈչ, նրանք չեն ուզում, որ որևէ մեկն, ընդհանրապես, հաղթի, նրանց նպատակը հենց հակամարտությունն է, քանի որ այն ազգերին խանգարում է դառնալ անկախ և շրջափակում նրանց ինտեգրումը Եվրամիությանը՚, - հայտարարել է Վրաստանի ղեկավարը: Սահակաշվիլին հայտարարել է, որ ՙՎլադիմիր Պուտինը Եվրասիական միության գաղափարը ձևավորել է որպես այլընտրանք Եվրամիությանը, և դա նրա նոր նախագահական ժամկետի հիմնական նախագիծն է՚: ՙԵվրասիական միությունը հիմնվում է այնպիսի սկզբունքների վրա, որոնք հակասում են Եվրամիության հիմնման սկզբունքներին: Այն սնուցվում է անհանդուրժողականությամբ, նրա գլուխ կանգնած են նախկին ՊԱԿ գործակալներ, նրա նպատակը հին կայսրության վերածնունդն է: Եվրասիական միությանն անդամակցելը հեշտ է. չկա ոչ մի սոցիալական, քաղաքական կամ տնտեսական չափանիշ: աղութ դառնալը շատ հեշտ է: Միակ պահանջը պասիվությունն ու միջակությունն է՚, - ասել է Սահակաշվիլին: Նրա կարծիքով, Վրաստանում և մյուս երկրներւոմ` ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, աշխատում են ՙՌուսաստանի խոսափողերը՚, որոնք փորձում են վարկաբեկել Եվրամիությունն ու նրա արժեքները՚:

Նրա ասելով, քանի դեռ տարածաշրջանը մնում է որպես առճակատման կենտրոն, նախկին նվաճված ազգերը պետք է միավորվեն իրենց հզորության հիման վրա և չարմատավորեն իրենց թուլությունները:

>>>
Գերմանական ընկերությունը 1 մլն դոլարի նոր հաստոցներ կառաքի ՙԳորիսի Գամմա՚ ձեռնարկության համար
 Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2013 09:56

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում այցելել է որիս: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը, պետության ղեկավարը ծանոթացել է Գՙորիսի Գամմա՚ ԲԲԸ աշխատանքին: 20 տարի գործարանն զբաղվում է անկյան բացարձակ և ինկրեմենտային լուսաէլեկտրական և թվային կերպափոխիչների մշակմամբ և սերիական արտադրությամբ: Արտադրանքն արտահանվում է, հիմնականում, Ռուսաստան: Բացի ադ, սկսվել է նաև փոքր հզորության կոլեկտորային էլեկտրաշարժիչների արտադրություն, որոնք կիրառվում են կենցաղային ապրանքների արտադրությունում: Ինչպես հաղորդել է ձեռնարկության գլխավոր տնօրեն Տիգրան Կարապետյանը, գործարանը հատուկ տեխնիկա է արտադրում ՌԴ պաշտպանության նախարարության համար: ՙԱռաջիկայում կնախապատրաստվի նոր ներդրումային նախագիծ գերմանական ընկերություններից մեկի հետ: Սկզբնական փուլում ներդրումները կկազմեն 1 մլն դոլար: Բանակցություններն արդեն ավարտվել են, և առաջիկայում ձեռնարկությունը կստանա նոր հաստոցներ, որոնք նախատեսված են մետաղների վերամշակման համար՚, - ասել է նա: Ֆաբրիկայում աշխատում է 75 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 140 հազար դրամ: 2013 թվականի առաջին 8 ամիսներին ձեռնարկությունն արտադրել է 238 մլն դրամի արտադրանք, որը 23 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

>>>
Փորձագետներ. Հայաստանը ՄՄ-ի համար դարպասներ կհանդիսանա դեպի Պարսից ծոց և Հարավային Ասիա
 Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2013 16:36

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի միջոցով դեպի Պարսից ծոց և Հարավային Ասիա տրանզիտային միջանցքում: Այսօր ՙԵվրասիական ծրագիրը Հայաստանի համար. տնտեսական օգուտներ և սոցիալական երկխոսություն՚ թեմայով կազմակերպվբած Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում նման կարծիք է արտահայտել Եվրասիական Զարգացման Բանկի Ինտեգրացիոն հետազոտութոյւնների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը:

>>>
ԵԱԶԲ. ՄՄ-ին միանալով Հայաստանը կարող է ունենալ ՀՆԱ-ի լրացուցիչ տարեկան 4-4.5 տոկոսանոց աճ
 Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2013 15:44

Մաքսային միությանը միանալը, ըստ նախնական հաշվարկների, կարող է երկու տարում Հայաստանի համար ապահովել ապահովել ՀՆԱ-ի տարեկան լրացուցիչ 4-4.5 % աճ: Այսօր ՙԵվրասիական ծրագիրը Հայաստանի համար. տնտեսական օգուտներ և սոցիալական երկխոսություն՚ թեմայով կազմակերպվբած Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում նման կարծիք է արտահայտել Եվրասիական Զարգացման Բանկի Ինտեգրացիոն հետազոտութոյւնների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը:

>>>
Հայացք Երևանից. Ղարաբաղը հարկավոր է ոչ թե փակել, այլ` բացել
 Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2013 11:10


Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպումները շատ հազվադեպ են և տեղի են ունենում բացառապես տարածաշրջանի սահմաններից դուրս, ինչը ծախսատար է և բարդ` կազմակերպական առումով: Ավելին, հայ վերլուծաբանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն Ադրբեջան մեկնել, գործնականում, չեն կարող: ԱրմԻնֆոյին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

ՙԱվելին, Լեռնային Ղարաբաղ այցելող մարդիկ, անկախ քաղաքացիությունից, հայտնվում են Բաքվի ՙսև ցուցակում՚, ինչի արդյունքում նրանք դրանից հետո չեն կարող Ադրբեջան մեկնել: Մինչդեռ, իմ կարծիքով, պետք է անել հակառակը` փակ հասարակություններին բնորոշ խելացնորությունից խուսափելու նպատակով: Ղարաբաղը հարկավոր է ոչ թե փակել, այլ` բացել, փորձելով աշխատել, խոսել ղարաբաղցիների հետ: Վերջ ի վերջո, Բաքուն Ղարաբաղն իրենն է համարում, սակայն Ադրբեջանի քաղաքացիներն այնտեղ չեն կարող գնալ՚, - ընդգծել է նա: Այդ առնչությամբ քաղաքագետը Բաքվի քաղաքականությունը գնահատում է որպես ոչ այնքան հաջող PR:

Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը կրճատել է ԼՂՀ այցելած անցանկալի անձանց ցուցակը: ՙՍև ցուցակից՚ հանվել են Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը, ՙԱմերիկայի ձայնի՚ Մոսկվայի բյուրոյի ղեկավար Ջեյմս Բրուկը, ինչպես նաև Ջոն Հոփքինսի համալսարանի ուսանողներ Իվան Բենովիչը և Նիկոլաս Բոնդրը: Նրանք բոլորն ավելի վաղ դիմել էին Ադրբեջանի կառավարությանը և ՙզղջանք հայտնել պատահածի առնչությամբ՚:

Բաքուն բազմիցս անցանկալի անձ է հայտարարում օտարերկրացիներին, որոնք այցելում ենք 1994 թվականից իր վերահսկողությունից դուրս գտնվող ԼՂՀ: Վերջերս հրապարակված Ադրբեջանի ՙսև ցուցակը՚ ներառում է 300 հայտնի մարդկանց: Ադրբեջանի ԱՆ հայտարարել է, թե նրանց բոլորին դարձյալ կթույլատրվի մուտք գործել Ադրբեջան, ՙեթե նրանք ներողություն հայցեն և զղջան՚:

>>>
Ականի պայթյունի հետևանքով Տավուշի Այգեձոր սահմանամերձ գյուղի բնակիչ է զոհվել
 Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2013 08:59

Ականի պայթյունից զոհվել է Տավուշի մարզի Այգեձոր սահմանամերձ գյուղի 26-ամյա բնակիչը, ով փորձել է իր անասուններին քշել արոտավայրից:

Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է Այգեձորի գյուղական համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը, գյուղի բնակիչները մոտ մեկ ժամ չեն կարողացել օգնել վիրավոր երիտասարդին, քանի որ Ադրբեջանի հետ սահմանում գտնվող  արոտավայրը մի քանի ժամ շարունակ եղել է հակառակարդի ինտենսիվ գնդակոծության ներքո: Իսկ երբ գյուղացիներին վերջապես հաջողվել է հասնել վիրավորին, պարզվել է, որ նա մահացել է արյան կորստից:

>>>
ԶԼՄ. Հայաստանի նոր գլխավոր դատախազ կդառնա ներկայիս զինդատախազը
 Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2013 08:57

Հայաստանի նոր գլխավոր դատախազ կդառնա ներկայիս զինդատախազ ևորգ Կոստանյանը, հաղորդում է ՙՀրապարակ՚ թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրները:

Թերթի համաձայն, երկար մտորումներց հետո Սերժ Սարգսյանը կանգ է առել հենց նրա թեկնածության վրա: Աղբյուրը նշում է, որ Կոստանյանի թեկնածությունն այդ պաշտոնի համար Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի արդեն առաջիկա քառօրյայի ընթացքում: Ինքը` Կոստանյանը, սակայն, այդ տեղեկատվությունը չի մեկնաբանում:

Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է մնացել Աղվան Հովսեփյանի կենսաթոշակի անցնելուց հետո:

>>>
ՙԳրանդ Քենդի՚ ՓԲԸ տարածքում հրդեհ է բռնկվել
 Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2013 08:56

Սեպտեմբերի 25-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող ՙԳրանդ Քենդի՚ ՓԲԸ-ի տարածքում:

Ինչպես հաղորդել է ԱԻՆ մամուլի ծառայությունը, դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Ըստ նախնական տվյալներիª հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ):
Այս պահի դրությամբ դեպքի վայրում աշխատում է 10 մարտական հաշվարկ:

>>>
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ` 8.5%
 Երեթշաբթի, 24 Սեպտեմբերի 2013 16:19

2013 թ. սեպտեմբերի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց  վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխª 8.5%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի սեպտեմբերի 24-ի նիստում:

>>>
Գարեգին Երկրորդ. Հայաստան-Սփյուռք միասնությունը պետք է օգնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը
 Երեթշաբթի, 24 Սեպտեմբերի 2013 12:02

Հայաստան-Սփյուռք միասնությունը պետք է օգնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին սեպտեմբերի 24-ին ՀԱԵ Եպիսկոպոսաց ժողովում հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Նրա ասելով, հայ ժաղովրդի ներուժն իր միասնության մեջ է, և միայն Հայաստանի և Սփյուռքի համատեղ ջանքերով կարելի է հասնել երկրի համար կարևոր հարցերի լուծմանը: Նա նաև հիշեցրել է, որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, և բոլոր ջանքերը պետք է ուղղվեն դրա ճանաչմանը:

Կաթողիկոսը նաև ընդգծել է, որ հայ ժողովուրդը պետք է համատեղ լուծի երկրի զարգացման հարցերը, տնտեսական և սոցիալական, ինչպես նաև միասնական ճակատով պայքարի երկրի առջև ծառացած մարտահրավերների դեմ: Նա հատկապես նշել է ողջ ժողովրդի համախմբման անհրաժեշտությունը սիրիահայերին աջակցելու գործում:

>>>
Արամ Առաջին. Համազգային հարցերը լուծելու համար անհրաժեշտ է եկեղեցական մարմինների միասնություն և ազգային ավանդույթների պահպանում
 Երեթշաբթի, 24 Սեպտեմբերի 2013 11:54

ՙՊատմական կարելի է որակել եպիսկոպոսաց ներկայ ժողովը. Պատմական` մեր եկեղեցւոյ ամբողջականութիւնը ներկայացնող իր հանգամանքով, պատմական` բազմազան ու այլազան մարտահրաւէրներով լեցուն մեր եկեղեցւոյ ու ժողովուրդի կեանքի ներկայ վճռական հանգրուանին իր կայացումով, պատմական` մանաւանդ իր առաջադրած վեհ նպատակով: Արդ, ա°յս պատասխանատուութեամբ ու նախանձախնդրութեամբ հարկ է մօտենալ ներկայ ժողովին ՚, - հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո վեհափառ հայրապետը ՀԱԵ Եպիսկոպոսաց ժողովին հղած իր պատգամում:

Վեհափառը, մասնավորապես, նշել է, թե  Եկեղեցու ինքնաարտահայտության կերպերը պետք չէ շփոթել եկեղեցու կոչումի հետ: ՙԵկեղեցին աստուածատուր առաքելութիւն է իր գոյութեամբ ու էութեամբ, իր ծառայութեամբ ու կոչումով: Մեր եկեղեցւոյ առաքելութեան մէջ հոգեւոր ու ազգային տարածքները պէտք է սերտօրէն ներդաշնակուին: Մեր աշխատանքին յստակ նպատակը պէտք է ըլլայ եկեղեցւոյ առաքելութիւնը վերակենսաւորել ու զայն մեր ժողովուրդի կեանքին մէջ կենսագործել: Այս հեռանկարով կ’ուզենք ձեր ազնիւ ուշադրութեան յանձնել հետեւեալ կէտերը.

1) Անհրաժեշտ է Եպիսկոպոսաց Ժողովը վերածել հաւաքական գործընթացքի, ո°չ սոսկ հերթական նիստեր գումարող մնայուն կառոյցի, հարկ եղած պարագային մասնակցութեամբ նաեւ մեր եկեղեցւոյ նուիրապետական այլ աստիճաններու պատկանող հոգեւորականներուն, նոԲյնիսկ աշխարհական մասնագէտներուն` համաձայն քննարկուելիք նիւթերու բնոյթին ու տարողութեան: Յիշեալ գործընթացքին հիմնական աշխատանքը պէտք է կատարուի մասնագիտական յանձնախումբերու կողմէ, ուր ուսումնասիրութիւններու ու քննարկումներու կողքին յատուկ տեղ պէտք է յատկացուի մեզ շրջապատող ներկայ պայմաններէն եկող մտահոգութիւններուն ու մարտահրաւէրներուն:

2) Անհրաժեշտ է հաւատարիմ մնալ հայ եկեղեցւոյ անցեալի աւանդութիւններուն` միաժամանակ զանոնք դարձնելով համահունչ ներկայ ժամանակներուն: Աւանդութիւնը եկեղեցւոյ կեանքին մէջ  կենսական է. ան ժողովուրդի մը ներքին ապրումներուն ու ձգտումներուն արտայայտութիւնն է, ուր մշակոյթը ու միջավայրը բնականաբար իրենց կարեւոր դերը ունին: Ձեր հայրերու աւանդութիւնը պինդ բռնեցէք (2 Թես. 2. 15), կ’ըսէ Առաքեալը: Հետեւաբար, հարկ է ըլլալ աւանդապահ սակայն ո°չ աւանդամոլ: Անհրաժեշտ է մեր աւանդութիւնները վերանորոգել ու ձեւաւորել այնպիսի կերպով, որ դառնան ներդաշնակ  մեր ներկայ իրականութեան:

3) Անհրաժեշտ է հաւատարիմ մնալ համաքրիստոնէական արժէքներուն, սկզբունքներուն ու աւանդութիւններուն` միաժամանակ ըլլալով նախանձախնդիր հայ եկեղեցւոյ իւրայատուկ ինքնութեան: ԱԲյս սկզբունքէն մեկնելով իրենց ուղղութիւնը առած են մեր եկեղեցւոյ բոլոր բարեկարգչական շարժումները, մեր հայրերու որդեգրած դաւանաբանական կեցուածքները եւ ծաւալած աստուածաբանական երկխօսութիւնները օտար եկեղեցիներուն հետ: Ներկայ ժամանակներուն, երբ մեր եկեղեցին ամէնօրեայ յարաբերութեան մէջ է այլ եկեղեցիներու հետ, անհրաժեշտ է որ մեր եկեղեցւոյ ծիսական, աստուածաբանական ու դաւանաբանական մարզերուն առնչուած իւրայատկութիւնները պահենք անխախտ, միաժամանակ ամուր պահելով մեր համաքրիստոնէական արմատները:

4) Անհրաժեշտ է հաւատարիմ մնալ հայ եկեղեցւոյ ամբողջականութեան ու միութեան անվթար պահպանման` միաժամանակ ոչ–հիմնական հարցերուն գծով զգայնութիւն ու ճկունութիւն ցուցաբերելով տեղական իւրայատուկ պայմաններուն նկատմամբ: Այսօր երբ մէկը շրջագայի մեր եկեղեցիներէն ներս, ինքզինք դէմ յանդիման պիտի գտնէ ակնյայտ հակասութիւններու ու տարբերութիւններու` յատկապէս արարողական ձեւերուն, ծիսական աւանդութիւններուն ու երաժշտական եղանակներուն կապուած: Արդարեւ, տասնամեակներու ընթացքին իւրաքանչիւր Նուիրապետական Աթոռ, իւրաքանչիւր առաջնորդ, նոյնիսկ իւրաքանչիւր ծխատէր քահանայ իր «բարեկարգութիւնեը կատարած է, եւ ընդհանրապէս պարագայական կերպով, այսպէս ստեղծելով խառնաշփոթ կացութիւն մեր եկեղեցիէն ներս: Հայ եկեղեցւոյ աշխարհացրիւ ներկայութիւնը եւս իր ժխտական հետեւանքները ունեցած է այս ուղղութեամբ: Արդ, անհրաժեշտ է կատարել յստակեցում, սրբագրում, դասաւորում ու զտումª մեր եկեղեցւոյ ամբողջականութիւնը վերաշեշտող՚, - ասել է Մեծի Տանն Կիլիկիո վեհափառ հայրապետը: Վեհափառը նաև նշել է, որ հաջողության ճամփան սկսվում է ինքնաքննադատությամբ: ՙՄեր վէրքերը ճիշդ տեսնելու եւ ցաւերը ճիշդ զգալու  քաջութիւնը պէտք է ունենանք՚, - ասել է նա: Վեհափառը  համոզմունք է հայտնել, որ համազգային հարցերը  լուծելու համար անհրաժեշտ է եկեղեցական մարմինների միասնություն և ազգային ավանդույթների պահպանում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. արեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն իր հերթին ընդգծել է, որ Եպիսկոպոսաց ժողովի օրակարգի հիմնական հարցը կլինի Մեծ եղեռնի զոհերին սրբերի դասը կարգելը: Նա հիշեցրել է, որ 600 տարի նման ժողով չի անցկացվել, և պետք է լուծվեն սրբերի դասը կարգելու ծեսին առնչվող որոշ հարցեր: Նա նաև նշել է, որ 75 պատվիրակներից 62-ի ներկայությունը հնարավորություն է ընձեռում մանրամասն քննարկելու և լուծելու եկեղեցու և ժողովրդի միասնությանն առնչվող հարցեր:

Ավելացնենք, որ ՀԱԵ Եպիսկոպոսաց ժողովին, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, ներկա չէ ՀՀԱԵ Երուսաղեմի թեմի առաջնորդ Նուրհան արք.Մանուկյանը: Բոյկոտի պատճառը արեգին Բ-ի հասցեին սուր քննադատություն ներառող նրա նամակն է, որում Երուսաղեմի թեմի առաջնորդը անհամաձայնություն էր հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսի վարած քաղաքականությանը, մասնավորապես, ՀԱԵ Ֆրանսիայի թեմի առաջնորդի հեռացմանը:

>>>
Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի հրամանատարները և ԲՀԿ նախագահը քննարկել են երկրում ՙստեղծված ճգնաժամի՚ հաղթահարման ուղիները
 Երեթշաբթի, 24 Սեպտեմբերի 2013 10:50

Սեպտեմբերի 23-ին Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի հրամանատարները հանդիպել են ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ ագիկ Ծառուկյանին: 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԱՌԴԽ մամուլի ծառայությունից, հանդիպմանը նաև ներկա են եղել ՙԲարգավաճ  Հայաստան՚  խորհրդարանական խմբակցության անդամները:  Քննարկվել են Հայաստանի  Հանրապետության  առջև  ծառացած մարտահրավերները, ներկա  քաղաքական իրավիճակը, դաշտային հրամանատարները խոսել են երկրում տիրող ճգնաժամային իրավիճակից  և առաջարկել  դրանից դուրս գալու սեփական մոտեցումները:  ՙԲարգավաճ  Հայաստան՚ կուսակցության նախագահ ագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու կլոր սեղանին: ՙԲարգավաճ Հայաստան՚  կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ է հանուն ՀՀ պետականության պահպանման ու կայացման անել ամեն հնարավորը: Հանդիպումն  անցել է փոխըմբռնման  մթնոլորտում: Հանդիպման մանրամասները կհաղորդվեն  հոկտեմբերի 3-ին կայանալիք հանրահավաքում:

>>>



Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը