Հայ  Рус  Eng
 Նորություններ
 Շաբաթ, 22 Ապրիլի 2017 11:34

Նախարար. Գոշ լճի բոլոր աշխատանքները դադարեցվել են

Նախարար. Գոշ լճի բոլոր աշխատանքները դադարեցվել են

Արմինֆո.Տավուշի մարզում Գոշ լճի բոլոր աշխատանքները դադարեցվել են: Ապրիլի 22-ին այդ մասին հայտարարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` «Դիլիջան» ազգային պարկի մեջ ներառված լճի շուրջ իրավիճակին նվիրված լսումների ժամանակ:

«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017 17:33

Արմինֆո. ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Անտառային ֆոնդի տարածքներում՝  բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան Ազգային Պարկե ՊՈԱ կազմակերպության  «Հաղարծինե տեղամասի 6-րդ պահաբաժնում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ:

>>>
Հայաստանի փորձաքննությունների ազգային բյուրոն և Ճապոնական «Environmental Control Center Coե ընկերությունը համագործակցում են բնապահպանության ոլորտում
 Ուրբաթ, 14 Ապրիլի 2017 13:09

Արմինֆո.Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի է ունեցել առաջին առցանց տեսակոնֆերանսը «Environmental Control Center Co» ճապոնական առաջատար բազային ընկերության հետ, որը մասնագիտացված է իրականացնելու հողի, ջրի, օդային ավազանի և այլնի մշտադիտարկումներ և հետազոտություններ։

>>>
Կարեն Կարապետյան. Բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմ
 Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 13:51

Արմինֆո.ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնում է, որ բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմ: Այդ մասին նա հայտարարել է ՀՀ կառավարությունում խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում քննարկվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունավետությանը վերաբերող հարցեր:

>>>
Փոխնախարար. Մինչև 2030 թ. Սևանա լճի մակարդակը պետք է բարձրանա 6 մետրով
 Չորեքշաբթի, 1 Մարտի 2017 14:54

Արմինֆո.Մինչև 2030 թվականը Սևանա լճի մակարդակը պետք է բարձրանա 6 մետրով, մարտի 1-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:

>>>
Քննարկվել է «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրը»
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017 18:23

Արմինֆո. Փետրվարի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում  նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ  կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը  նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական  աշխատանքային խմբի հերթական նիստը:

>>>
Կբացառվի ձեռնարկողի կողմից շրջակա միջավայրին վնաս հասցնելու և դրա դիմաց  անհամաչափ տույժեր մուծելու պրակտիկան
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017 17:48

Արմինֆո.ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են հասարակության լայն խմբերի մոտ հետաքրքրություն ներկայացնող և բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հերթական հարցերը:

>>>
Քննարկվել է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրը
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017 16:58

Արմինֆո. Փետրվարի 1-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

>>>
Արծվիկ Մինասյան. Սևանի ջրի մակարդակը 94 սմ-ով գերազանցում է ծրագրված ցուցանիշը
 Երեթշաբթի, 27 Դեկտեմբերի 2016 15:48

Արմինֆո. Սևանի ջրի մակարդակը 2016 թվականի սկզբի համեմատ բարձրաձել է 30 սմ: Այդ մասին հայտարարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` դեկտեմբերի 27-ի ամփոփիչ մամուլի ասուլիսում:

>>>
Բնապահպանության նախարարությունը հանդես է գալիս լեռնահանքային արդյունաբերության ողջ ոլորտի համար էկոլոգիական ռիսկերի ապահովագրության լիարժեք համակարգի ներդրման օգտին
 Երեթշաբթի, 27 Դեկտեմբերի 2016 14:50

Արմինֆո.Բնապահպանության նախարարությունը հանդես է գալիս լեռնահանքային արդյունաբերության ողջ ոլորտի համար օրենսդրական մակարդակով էկոլոգիական ռիսկերի ապահովագրության լիարժեք համակարգի ներդրման օգտին: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Արծվիկ Մինասյանը` դեկտեմբերի 27-ի ամփոփիչ մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

>>>
ՀՀ կառավարությունը նպատակադրել է ստեղծել ազգային պարկեր և բնության հատուկ պահպանվող տարածքներ՝ հստակ մշակված զարգացման ծրագրով
 Երեթշաբթի, 27 Դեկտեմբերի 2016 14:46

Արմինֆո. ՀՀ կառավարությունը նպատակադրել է ստեղծել ազգային պարկեր և բնության հատուկ պահպանվող տարածքներ՝ հստակ մշակված զարգացման ծրագրով: Այդ մասին այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

>>>
Lydian Armenia- «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծմանը կներդնի 5.7 մլն.դոլար
 Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2016 16:16

Արմինֆո. «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման  նպատակով ՀՀ Բնապահպանության նախարարությունը և «Լիդիան Արմենիա» ընկերությունը դեկտեմբերի 12-ին Երևանում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսված է 5 տարիների համար և նախատեսում է 5.7 մլն.դոլարրի ներդրումներ։ Ծրագիրը բազմակողմ է և միտված է կենսաբազմազանության պահպանմանը ինչպես նաև էկոտուրիզմի և էկոգյուղատնտեսական ծրագրեր ներդնելու միջոցով՝ «Ջերմուկ ազգային պարկի» կայուն զարգացման ապահովմանը:

>>>
Բնապահպանության նախարար. Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում կներդրվի բնապահպանական ապահովագրության համակարգ
 Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2016 10:37

Արմինֆո.Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում կներդրվի բնապահպանական ապահովագրության համակարգ: Այս մասին դեկտեմբերի 1-ին լրագրողներին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստից հետո:

>>>
Մեկնարկել է «Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնը
 Հինգշաբթի, 10 Նոյեմբերի 2016 18:38

Արմինֆո. Բնապահպանական կարևոր խնդիրների անդրադարձող «Արևորդի» միջազգային փառատոնի այս տարվա ծրագիրն առավել հագեցած է և խորհրդանշական: 2016թ-ին լրանում է «Արևորդի» էկո-ակումբների հիմնադրման և FPWC–ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության 10-ամյակը: Մեկնարկում է նաև նոր՝ «Կանաչ շարժունակություն» նախագիծը:

>>>
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ևս մեկ նախաձեռնության մեկնարկը Գյումրիում
 Երեթշաբթի, 8 Նոյեմբերի 2016 21:29
Արմինֆո . Վեցերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերոջ առաքելությունը։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի երկարաժամկետ աջակցության շնորհիվ նվագախումբը զգալի ձեռքբերումներ է ունեցել դասական երաժշտության գլուխգործոցները հանրությանը ներկայացնելու գործում։   Գյումրիում մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ևս մեկ կարևոր նախաձեռնություն, որն ուղղված է Հայաստանի մարզերում երաժշտական կրթության զարգացմանը։ Մարզային այցելությունների ընթացքում կանցկացվեն հանդիպում-վարպետության դասեր «Անկախության սերունդ» համահայաստանյան երիտասարդական նվագախմբի երաժիշտների հետ։ Երևանից ժամանած մասնագետների մոտ վարպետության դասեր կանցնի Շիրակի և Տավուշի մարզի՝ համահայաստանյան այս նախագծին մասնակցած 12-18 տարեկան 22 երաժիշտ։   «Հայաստանը մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող երկիր է։ Մեր նպատակն է պահպանել ու զարգացնել այդ ավանդույթները։ Այդ նպատակներին շատ ավելի դյուրին է հասնել, երբ կողքիդ ունես ՎիվաՍել-ՄՏՍ-ի նման գործընկեր ու համախոհ։ Ընկերությունը և նրա գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անգնահատելի ներդրում ունեն դասական երաժշտության հանրայնացման, տարածման գործում»,-ասել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։   «ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում և խրախուսում է երաժշտական նվագախմբին՝ իր օգտաշահ ու բարի առաքելությունն իրականացնելու գործում: Ողջունելի է նվագախմբի ձգտումը՝ կանգ չառնել ձեռքբերածով և շարունակել երաժշտարվեստի տարածումը հանրության, և հատկապես՝ երիտասարդության շրջանում: Այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներից հատկապես կարևորվում է մարզերում բնակվող երիտասարդ երաժիշտներին իրենց ոլորտներում կատարելագործվելու հնարավորության ընձեռումը: Այսօրինակ ծրագրերը նպաստում են երաժշտարվեստի ոլորտի սերնդափոխությանը՝ խթանելով նվագարանների գեղարվեստական առանձնահատկություններում ազգային ինքնության տարրերի հետագա զարգացումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:   ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ գործընկերության շնորհիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որպես մշակութային դեսպան, հնարավորություն է ունեցել ոչ միայն համագործակցելու ժամանակակից երաժշտարվեստի մեծ վարպետների հետ, այլև` հայկական մշակույթը և հայ կատարողական դպրոցի ձեռքբերումները ներկայացնելու արտասահմանյան բեմերում:   Երիտասարդական նվագախումբը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ իրականություն է դարձրել Հայաստանում աննախադեպ ծրագիր՝ դասական համերգների առցանց հեռարձակում, ինչը հնարավորություն է տալիս ավելի ու ավելի մեծ լսարանների հասանելի դարձնել դասական երաժշտությունը ոչ միայն Հայաստանում, այլև՝ նրա սահմաններից դուրս։   Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերն օգնում են փոխանցել մեր մշակութային ավանդույթները հասարակության լայն զանգվածներին  և նպաստում են երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակությանը:   ՎիվաՍել-ՄՏՍ. դու գիտես, որ կարող ես: >>>
Նախատեսվում է մինչև տարեվերջ կովկասյան ազնվացեղ եղջերուների տեղափոխումը Հայաստան
 Շաբաթ, 24 Սեպտեմբերի 2016 11:32

Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին:

>>>
ՀՀ ոստիկանությունը պարզել է Խոսրովի արգելոցում հրդեհի պատճառը
 Հինգշաբթի, 1 Սեպտեմբերի 2016 13:41

Արմինֆո. ՀՀ ոստիկանությունը պարզել է Խոսրովի արգելոցում հրդեհի պատճառը:

>>>
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
 Ուրբաթ, 26 Օգոստոսի 2016 12:38

Արմինֆո. Հանրապետության տարածքում օգոստոսի 26-28-ը` երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին` հարավային` 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:  

>>>
Հանրապետության տարածքում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ
 Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2016 11:59

Արմինֆո. Հանրապետության տարածքում օգոստոսի 24-25-ը և 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

>>>
Հայաստանի ԱԻՆ-ը կրկին նախազգուշացնում է բարձր ջերմային ֆոնի և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին
 Ուրբաթ, 19 Օգոստոսի 2016 11:06

Արմինֆո. Հայաստանի ԱԻՆ-ը նախազգուշացնում է, որ օգոստոսի 20-23-ը հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: «Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
 

>>>
Բնապահպանության նախարարությունը հերքում է Շիկահողի արգելոցում ծառահատման մասին տեղեկատվությունը
 Հինգշաբթի, 11 Օգոստոսի 2016 04:39

Բնապահպանության նախարարությունը հերքում է Շիկահողի արգելոցում ծառերի հազվագյուտ տեսակների հատման մասին տեղեկատվությունը:

>>>

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի