Arminfo.info


Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ

 Հինգշաբթի, 28 Մարտի 2024 13:44
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ

Արմինֆո.Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ "Աստանա" դիվանագիտական ակումբի գործարար պատվիրակության երեւանյան հանդիպման արդյունքում, ինչի մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Աստանա" դիվանագիտական ակումբի մամուլի ծառայությունից:

Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 17:33

Արմինֆո.Մենք ցանկանում ենք Հայաստանին առաջարկել այլընտրանքային լոգիստիկ երթուղի, որն էապես կկրճատի բեռնափոխադրողների ժամանակային ծախսերը և  ունի մրցակցային գին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է "Աստանա" դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ Ղազախստանի գործարար պատվիրակության հանդիպման հարթակներում:

>>>
Ղազախստանի ԱԳ նախարար. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կարևոր նշանակություն ունի Միջին միջանցքի ներուժի օգտագործման տեսանկյունից
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024 15:00

Արմինֆո."Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կարևոր նշանակություն ունի Միջին միջանցքի ներուժի օգտագործման տեսանկյունից։ Այդ մասին մարտի 18-ին Երեւանում հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

>>>
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024 18:36

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

>>>
Տոկաև. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024 11:37

Արմինֆո. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ՝ Ադրբեջան իր պետական այցի նախօրեին:

>>>
Ղազախստանի փոխարտգործնախարար. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել ՀԱՊԿ անդամակցությունը կասեցնելու համար
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024 14:33

Արմինֆո. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցությունը կասեցնելու համար: Այդ մասին փետրվարի 29-ին Սենատի կուլուարներում հաղորդել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։

>>>
Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 15:21

Արմինֆո. Ղազախստանում Հայաստանի դեսպանատանը՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ գործակցաբար կազմակերպվել է հանդիպում Ղազախստանի գործարար համայնքի շրջանակների հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

>>>
Բոլատ Իմանբաև. 2024թ. Ղազախստանը  Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր է նախատեսում՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 17:02

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, նշել, որ լայն հնարավորություններ է տեսնում Ղազախստանի հետ ընդլայնելու գործակցության շրջանակները նորարարության, բարձր տեխնոլոգիաների, նոր արժեքների ստեղծման գործում։

Դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ, իր հերթին ներկայացրել Ղազախստանի վերջին տարիների ոլորտային բարեփոխումներն ու ձեռքբերումները, նշել, որ 2024թ. Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր են նախատեսված՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրներում առաջիկայում կայանալիք ոլորտային միջոցառումները, ընդգծել մասնագետների փոխադարձ այցերի և փորձի փոխանակման կարևորությունը, ինչն իր հեթին կնպաստի գործակցության ամրապնդմանն ու կապերի ընդլայնմանը։

Հանդիպման ավարտին Բոլատ Իմանբաևը Մխիթար Հայրապետյանին է փոխանցել Ղազախստանի փոխվարչապետի հրավերը՝ մասնակցելու Աստանայի միջազգային ֆորումին (Astana International Forum (AIF))։

Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ընդգծել է, որ ինչպես նախկինում, այժմ ևս ակտիվորեն պետք է աշխատել համընդհանուր օրակարգերի շուրջ՝ բոլոր ուղղություններով դրական արդյունքներ արձանագրելու համար։

>>>
Հայաստանի դեսպանն ու Ղազախստանի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային ոլորտում համագործակցության հարցեր
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024 01:26

Արմինֆո.Փետրվարի 9-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։

>>>
Ղազախստանի գործընկերները ցանկություն են հայտնել ուսումնասիրել ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը . ՀՀ գլխավոր դատախազ
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024 16:57

Արմինֆո.Ապրիլի 25-28-ը Հայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման հարցերով միջազգային համաժողով: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ փետրվարի 8-ին կառավարության նիստում:

>>>
Գարնանը Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024 11:45

Արմինֆո.Ապրիլ ամսվա առաջին կեսին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով։ Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը,  գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենան երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են հայկական ավիափոխադրողի միջոցով մայրաքաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության գործարկման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024 14:12

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գիտության և կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024 13:00

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

>>>
Հայաստանն ու Ղազախստանը ստորագրել են 2024թ. պաշտպանական համագործակցության ծրագիրը
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024 18:24

Արմինֆո. Հունվարի 23-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հանդիպումը՝ ընդլայնված կազմով:

>>>
2024 թվականի սեպտեմբերի 8-ից 14-ը Աստանայում կանցկացվեն Քոչվորների համաշխարհային 5-րդ խաղերը։
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024 20:37

Արմինֆո.Մրցույթին կմասնակցի շուրջ 4 հազար մասնակից ավելի քան 100 երկրներից։ Սպասվում է, որ ավելի քան 100 հազար զբոսաշրջիկ կայցելի սպորտային մրցույթները և մշակութային միջոցառումները։

>>>
Երևանում կայացել են բանակցություններ "Ղազախստանի ավիացիոն վարչակազմ" ԲԸ-ի և Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի միջև
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024 13:39

Արմինֆո.Հայ - ղազախական համագործակցության հետագա զարգացման շրջանակում Երևանում կայացել են բանակցություններ "Ղազախստանի ավիացիոն վարչակազմ" ԲԸ-ի և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի միջև:

>>>
Ղազախստանի դեսպանն ու Հայաստանի փոխարտգործնախարարը հստակեցրել են դիրքորոշումներն առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցի վերաբերյալ
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024 17:32

Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ:

>>>
Հայաստանի և Ղազախստանի ԿԸՀ-ները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023 10:33

Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Տերտերյանը դեկտեմբերի 7-8-ին Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) մասնակցել են «Սահմանադրական բարեփոխումները և ընտրական համակարգը» թեմայով հոբելյանական միջազգային համաժողովին։ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ նախագահը։

>>>
Տոկաևն ընդունել է Հայաստան այցելելու Փաշինյանի հրավերը
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023 11:42

Արմինֆո. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

>>>
Նախագահ Տոկաևը ուժեղացնում է ներդրումային խորհրդի լիազորությունները՝ խթանելու տնտեսական աճը:
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2023 01:46

Արմինֆո.Աիդա Հայդարի կողմից BUSINESS ամսագրում, Խմբագրի ընտրություն, ազգ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2023 թ

>>>
Global Methane Pledge – ը ողջունվում է որպես «նշանակալի քայլ դեպի կայուն ապագա»
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023 10:57

Արմինֆո.Բելգիա (Բրյուսելի ՕրաԹերթ), այս տարվա COP28 միջոցառումը ՝ ՄԱԿ-ի "Կլիմայի փոփոխության մասին" շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողով կամ ՊՀԿԿ, նշանավորվեց մի քանի նշանակալի ձեռքբերումներով:

>>>



Մեկնաբանվողներ
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև
Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակԱնդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ
ԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համարԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար
Իտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսըԻտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսը
Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ 
Իշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելովԻշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելով
Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակՎրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակ
Հայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել ՈւկրաինաՀայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա