Arminfo.info


Մոսկվա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արեւմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի

 Հինգշաբթի, 28 Մարտի 2024 14:10
Մոսկվա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արեւմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի

Արմինֆո. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ դարձնում են հավաքական Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիք, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին: Այս մասին իր ԹԳ-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է կազմակերպության ընդլայնման հեռանկարներն ու դրա աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024 13:40

Արմինֆո.Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել, հաղորդել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կազմակերպության մեջ կարող են մտնել նոր երկրներ:

>>>
Պետդեպարտամենտ. Բլինքեն-ֆոն դեր Լայեն-Փաշինյան հանդիպումը նվիրված կլինի Հայաստանի տնտեսական կայունությանն աջակցությանը
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024 11:15

Արմինֆո. Բրյուսել այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերի հետ կմիանա Հայաստանի հետ ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

>>>
Հայաստանը չի միացել ՀԱՊԿ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հայտարարությանը, որում դատապարտվում է "Կրոկուս Սիթի Հոլ" - ում տեղի ունեցած դաժան ահաբեկչությունը
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 16:40

Արմինֆո. ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները  հանդես են եկել 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի "Կրոկուս Սիթի Հոլ" առևտրի և զվարճանքի կենտրոնում դաժան ահաբեկչությունը դատապարտող հայտարարությամբ։

>>>
ԱԺ նախագահ. Սվետլանա Տիխանովսկայայի հետ իմ հանդիպմանը որևէ քաղաքական ենթատեքստ չի եղել
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 15:55

Արմինֆո."Սվետլանա Տիխանովսկայայի հետ իմ հանդիպմանը որևէ քաղաքական ենթատեքստ չի եղել", - մարտի 27-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

>>>
Փաշինյանը ֆրանսիացի խորհրդարանականների հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա գործընթացները
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 15:47

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

>>>
Բաքուն նյարդայնացած է Բլինքենի և Ֆոն դեր Լյայենի հետ Փաշինյանի առաջիկա հանդիպման առնչությամբ
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 15:46

Արմինֆո. Պաշտոնական Բաքուն դժգոհություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի առաջիկա հանդիպումման առնչությամբ, կարծելով, որ ԵՄ-ը և ԱՄՆ-ը ծրագրում են ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին:

>>>
Ֆրանսիայի դեսպանը և ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը ծանոթացել են Սոթքի ոսկու հանքի շուրջ անվտանգության ապահովման գործընթացներին
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 15:45

Արմինֆո.Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին և ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը ծանոթացել են ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքի շուրջ անվտանգության հետ կապված գործընթացներին: Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) թվիթերյան (X) էջում:

>>>
Ռասմուսենի զեկույցը. Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելն անդառնալի կդարձնի նրա շրջադարձը դեպի Արևմուտք
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 13:47

Արմինֆո. Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, և ԵՄ-ը շահագրգռված է աջակցել նրա այդ շրջադարձին։ Այդ մասին ասվում է «ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում՝ ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցում, որը հրապարակվել է Դանիայի նախկին վարչապետ եւ Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած "Հայաստանի բարեկամների ցանց" բարձր մակարդակի խմբի կողմից:

>>>
Հակոբ Արշակյան. Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում կայուն եւ համապարփակ խաղաղության ու կայունության հաստատմանը
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 12:22

Արմինֆո. Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը:

>>>
Ադրբեջանը գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին օգտագործում է սեփական քարոզչական նպատակներն իրագործելու համար․հայտարարություն
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 11:42

Արմինֆո.Ադրբեջանի Հանրապետության կողմից տարիներ շարունակ իրականացվող ցեղասպան քաղաքականության հետևանքով կոպտորեն խախտվել և առայսօր շարունակվում են խախտվել մարդու իրավունքների հիմնարար նորմերը, որոնք իրենց ամրագրումն են ստացել ոչ միայն ազգային օրենսդրության շրջանակներում, այլև մի շարք միջազգային  իրավական ակտերում։ Այդ մասին ասվում է Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի հայտարարությունում՝ Ադրբեջանի կողմից մարտի 28-ին նախատեսված կեղծ և շինծու ֆիլմի ցուցադրության առնչությամբ։

>>>
ԱՄՆ Պետդեպարտամենտում հրաժարվել են ներկայացնել ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-ֆոն դեր Լյայեն-Բլինքեն հանդիպման օրակարգի մանրամասները
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 11:41

Արմինֆո.ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը չի ներկայացրել ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպման օրակարգի մանրամասները:

>>>
ԱԺ փոխնախագահ. Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 11:39

Արմինֆո.ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում: Այդ մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը:

>>>
Ֆրանսիայի դեսպան. Արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքը խախտվել է
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024 19:56

Արմինֆո.Արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, խախտվել է։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին:

>>>
Պետդեպարտամենտում պատմել են Հայաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ քաղաքականության սկզբունքների մասին
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024 18:56

Արմինֆո.Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շարունակական ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին հաղորդել են ԱՄՆ Պետդեպարտամենտում՝ արձագանքով «RAND» կորպորացիյի կայքում հրապարակված «ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերլուծության մեջ տեղ գտած դրույթների մասին «Ամերիկայի ձայնի» հարցմանը:

>>>
Հայ դիվանագետը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին. Ալիևի ռեժիմն անպատժելիության ֆոնին պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024 18:40

Արմինֆո. Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանն արձագանքել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը ' ադրբեջանական ԶԼՄ-ներում Հայաստանի հասցեին սպառնալիքների անթույլատրելիության մասին:

>>>
«Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» ՄԱԿ հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին է ներկայացրել ութ հայ զինվորականների գործեր
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024 18:40

Արմինֆո.«Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» (նախագահ՝ Սիրանուշ Սահակյան), Հայ դատի համակարգում գործող «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» հովանու ներքո, 2024թ․ մարտի սկզբին պաշտոնապես հայ ութ զինվորականների գործեր է ներկայացրել ՄԱԿ-ի հարկադիր կամ ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին։ Ինչպես հաղորդում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը,  բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։

>>>
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Ահաբեկչությունն ընկալվում է որպես ընդհանուր սպառնալիք մեր կազմակերպության անդամների համար.
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024 15:17

Արմինֆո.Ցավոք, ճգնաժամերը, որոնք դասակարգվում են որպես ահաբեկչական գործողություններ, պարբերաբար տեղի են ունենում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում՝ Ղրղզստանում, Տաջիկստանում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ անդրադառնալով մերձմոսկովյան "Կրոկուս Սիթի Հոլլի" վրա ահաբեկիչների հարձակմանը։

>>>
Վարչապետ. ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024 13:40

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին, որը ներկայացրել է վարչապետի մամուլի ծառայությունը.

>>>
Դունյա Միյատովիչ. Ադրբեջանը պետք է վերջ դնի լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ահաբեկմանն ու հետապնդմանը
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024 13:36

Արմինֆո. Ադրբեջանը պետք է վերջ դնի լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ահաբեկմանն ու հետապնդմանը։ Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

>>>
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024 11:37

Արմինֆո.Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ  Գրիգոր Էլիզբարյանը մարտի 25-ին ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներ Մարիսա Բարիսետին, Ռիչարդ Ֆեյին և Տալոն Ռոսին:

>>>



Մեկնաբանվողներ
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև
Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակԱնդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ
ԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համարԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար
Իտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսըԻտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսը
Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ 
Իշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելովԻշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելով
Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակՎրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակ
Հայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել ՈւկրաինաՀայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա