«Սասնա Ծռեր» խմբավորման կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքի հարևանությամբ մեկնարկլել է ընդդիմության հանրահավաքը:
Ինչպես հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, նման հանրահավաքները երկար չեն տևելու, քանի որ շուտով ժողովուրդը կարող է հաղթանակ տոնել «Սասնա Ծռերի» իր հերոսների հետ, երկրում իրականացնել իշխանափոխություն և բարեփոխումներ:
Մարտիրոսյանը նաև հայտարարել է, որ իշխանությունները ձգտում են վախցնել «Սասնա Ծռերի» անդամներին, ուղղաթիռներ ուղարկելով ռուսական ռազմակայանից` պպտվելու գրավված տարածքի վրա: «Նույնիսկ, կա տեղեկատվություն, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը մտադիր է չեչենական զինված խմբեր ուղարկել` մարտնչելու Հայաստանի իշխանության կողմից: ՀՀ իշխանությունները պետք է հերքեն դա և խոստանան, որ հայ ժողովրդի դեմ ոչ մի օտարերկրյա զինվոր չի կռվելու», - հայտարարել է նա:
«Սասնա Ծռերի» զինակից Ալեք Ենիգոմշյանն իր հերթին հայտարարել է, որ արդեն երկրորդ օրն ազատամարտիկները զրկված են սննդից, ջրից, էլեկտրաէներգիայից և կապի միջոցներից, սակայն մտադիր չեն հետ կանգնել իշխանափոխության իրենց պահանջներից: Նա նաև ընդգծել է, որ թիվ մեկ խնդիրը նաև կապի ապահովումն է կալանավորված Ժիրայր Սէֆիլյանի հետ, ով նույնպես լիակատար մեկուսացման մեջ է:
Ենիգոմշյանը հիշեցրել է, որ իրենք մինչև մինչև ժամը 20:00-ն ժամանակ էին տվել «Սասնա Ծռերի» տղաներին սննդով, ջրով և դեղորայքով ապահովելու համար, հակառակ դեպքում, ակտիվիստները կսկսեն անհնազանդության ակցիաներ: «Ժամանակը լրացել է, առաջիկա րոպեներին մենք կհայտնենք մեր առաջիկա քայլերի մասին», - հայտարարել է Ենիգոմշյանը, հավելելով, որ Կարմիր խաչի մյջազգային կոմիտեն, ելնելով իր կանոնադրությունից, հրաժարվել է ազատամարտիկներին ապահովել սննդով: «Այդ առնչությամբ մենք պետք է դիմենք միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական գերատեսչություններին` «Սասնա Ծռերի» իրավունքների ապահովման համար», - հայտարարել է Ենիգոմշյանը: Նա նաև հաղորդել է, որ այսօր ձերբնակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» ակտիվիստ Սյուզան Սիմոնյանը, իսկ օրեր առաջ` ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբայրը: Ենիգոմշյանը նաև հայտարարել է, որ իրենք չեն ձգտում ոստիկանության հետռ բախումներին, հավելելով, որ նրանք ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանին թույլ չեն տվել սնունդ փոխանցել «Սասնա Ծռերի» տղաներին:
Արմեն Մարտիրոսյանն իր հերթին հաղորդել է, որ Երևանի ակտիվիստներին իրենց զորակցությունն են հայտնում Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ, ինչպես նաև աշխրահի տարբեր երկրների հայ համայնքների ներկայացուցիչներ: