Նախօրեին, «Ոսկե ծիրան XI
միջազգային փառատոնի» շրջանակներում կայացավ Աննա Մելիքյանի «Աստղ» ֆիլ,ի երևանյան
պրեմիերան: Այս տարի ֆիլմը պարգևատրվելռուսաստանյան «Կինոտավր» XXV բաց կինոփառատոնում, լավագույն ռեժիսորի և
լավագույն դերասանուհու (Սեվերիա Յանուշաուսկայտե) անվանակարգերում: «Ոսկե ծիրան»
կինոփառատոնում ֆիլմի ներառված է «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում:
Ինչպես հուլիսի 16-ին Երևանում
կայացած մամուլ ասուլիսում խոստովանել է Աննա Մելիքյանը, «Աստղ» ֆիլմն իր վրա մեծ
ազդեցություն է ունեցել: «Այս ֆիլմն ինձ շատ փոխեց, ակնհայտորեն ցուցադրելով հստակ
սովորական ճշմարտություններ, որ կյանքը մի պահ է, և պետք է գնահատել ներկան: Այս
գաղափարն է կրում մեր հերոսուհին, որի դերը կատարում է Թինա Դալլաքիշվիլին», -
ասել է նա: Ռեժիսորը նշել է, որ «Աստղը» ֆիլմ է կյանքի և կյանքը լիարժեք ապրելու
մասին:
«Եթե ես ֆիլմ եմ նկարում,
նշանակում է, որ իմ մեջ ծնվում է ինչ-որ պատմություն, որն ուզում եմ պատմել: Ինձ նույնիսկ ծիծաղելի է
թվում, որ դու կարծես թե անհեթեթություններ ես պատմում, կատակում ես, իսկ հետո
պարզվում է, որ քո ֆիլմերի միջոցով մարդիկ իրենց համար բացահայտում են շատ կարևոր
բաներ»- կիսվել է ռեժիսորը:
«Այն, ինչ ես կամ - դա իմ
մանկությունն է: Իմ մեջ արդեն շատ քիչ է մնացել, ինչը հետևում է իմ ֆիլմերում», -
հավելել է նա:
Հետաքրքիրն այն է, որ, ըստ
Մելիքյանի, ինքը չի նկարահանում շատ փողեր բերող ֆիլմեր: «Ես միշտ ոչ մի տեղ չեմ
ընկնում, քանի որ հեղինակային ֆիլմի համար բավականաչափ խելացի չեմ, իսկ կոմերցիոն
ֆիլմի համար` բավականաչափ անխելք ու ուրախ չեմ: «Ծավահարսից» հետո իմ ժանրը
բնութագրվեց որպես արտ-մայնսթրիմ, իսկ ինձ թվում է, որ «Աստղ»- ը նույնպես
նկարահանվել է այդ ժանրում» - ասել է նա:
Իր
գեղարվեստական կարիերայի ընթացքում Աննա Մելիքյանը մի շարք մրցանակների
է արժանացել միջազգային կինոփառատոներում: Նրան մրցանակների առատ բերք պարգևեց
«Ջրահարսը» ֆիլմը, որն արժանացավ Բեռլինի, Կառլովի վարիի միջազգային
կինոփառատոների մրցանակներին: Բացի այդ, 2008 թվականին ֆիլմը Ռուսաստանից
առաջադրվել էր «Օսկար» մրցանակին: