Beeline-ը հայտարարում է ՙNON-STOP՚ ծառայության գործարկման մասին կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։ Ծառայությունը հնարավորություն է ընձեռում կատարել անսահմանափակ ներցանցային զանգեր և օգտվել անսահմանափակ ինտերնետից օրական 150 դրամ բաժանորդային վարձի դիմաց: Ծառայության շրջանակում բաժանորդին օրական տրամադրվում է 30 ՄԲ ինտերնետ, որը սպառելուց հետո գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչև 256 ԿԲ/վրկ:
ՙNON-STOP՚ ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 0674225 համարին, հավաքելով *225# USSD-հրահանգը կամ ուղարկելով 225 տեքստով SMS-հաղորդագրություն 0674 համարին: ՙՈւրախ ենք ներկայացնել Beeline-ի հերթական համալիր առաջարկը` անսահմանափակ զանգերի և գերարագ ինտերնետի միաժամանակյա հնարավորությամբ: Շարժական ինտերնետի պահանջարկն աճում է յուրաքանչյուր օր և այս ծառայությունը գին–որակ համադրությամբ լավագույններից մեկն է շուկայում։ Առավել քան համոզված եմ, որ մեր բաժանորդները կգնահատեն այս ծառայության պարզ, հարմար և մատչելի լինելը՚, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
ՙNON-STOP՚ ծառայության համար նախատեսված բաժանորդային վճարը հաշվեկշռից գանձվում է օրական 00:00-ից 01:30 ընկած ժամանակահատվածում: Նշենք նաև, որ ՙNON-STOP՚ ծառայությունը չի գործում, երբ միաժամանակ միացրած են «Զրուցենքե, «Ռեգուլյարե, «Պրեմիումե, «Ֆորսաժե, «Անսահմանափակ Ինտերնետ Լայթե, «Անսահմանափակ Ինտերնետ Պրոե, «Անսահմանափակ Ինտերնետ ՄեգաՊրոե և Ինտերնետ Փաթեթներ ծառայությունները: