Հայաստանի
նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կշանակվի Հայաստանի դեսպան ԱՄՆ-ում: Այդ մասին
գրում է «Հրապարակ» թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրները:
Պարբերական, մասնավորապես, նշում է, որ Տիգրան Սարգսյանի ագրեմանն արդեն իսկ ուղարկվել է ԱՄՆ: «Տիգրան Սարգսյանն այս օրերին բուժզննում է անցնում, որից հետո առաջիկայում կմեկնի Ղարաբաղ` հանգստանալու», - նշում է թերթը: