Ռուսաստանի միակ նպատակը ղարաբղայան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելն է: Երևան-Մոսկվա հեռակամուրջի ընթացքւոմ նման կարծիք է արտահայտել ԱՊՀ երկրների ինսռտիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, կասպիական համագործակցության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Միխեևը, մեկնաբանելով ռուս-ադրբեջանական զանգային գործարքները:
Նա նշել է, որ թե
Երևանը, և թե Բաքուն Ռուսաստանինց պահանջում են հակառակ կողմի հետ խզել
հարաբերությունները և համագործակցությունը զարգացնել բացառապես իրեն հետ, բայց
Մոսկվան դա չի կարող անել, քանի որ քաղաքական առումով դա անհեթեթություն է, ինչը
նաև կարող է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: «Ռուսաստանի, Հայաստանի և
Ադրբեջանի շահերը համընկնում են միայն նրանում, որ բոլորն էլ պատերազմ չեն
ցանկանում, բայց Երևանը և Բաքուն առիթը բաց չեն թողնում, որպեսզի Մոսկվայից
պահանջեն հակառակ կողմի հետ հարաբերությունների խզում, ինչը երբեք տեղի չի
ունենա»,-ընդծել է նա: Փորձագետը նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը
պահպանելու համար Մոսկվան պետք է հավասարակշռի Երևանի և Բաքվի հետ
հարաբերությունները:
Իր հերթին,
հասարա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը հայտարարել
է, որ եթե Ռուսաստանն Ադրբեջանին զենք չմատակարարի, ապա դա կանեն ԱՄՆ, Իսրայելը և
մյուս երկրները: Նրա խոսքով, Հայաստանը պետք է շահագրգռված լինի, որպեսզի
Ադրբեջանին մատակարարվի հատկապես ռուսական զենք, քանի որ Մոսկվան դրան ծանոթ է
«ներսից» և անհրաժեշտության դեպքում կարող է օգնել «հակաթույնով»: «Զենքի
մատակարարումներում պետք չէ փնտրել չար մտքեր: Մոսկվան չի պատրաստվում հրաժարվել
Հայաստանից, նա միայն ցանկանում է որ տարածաշրջանում լինի
խաղաղություն»,-եզրափակել է նա:
Նշենք, որ սույն թվականի
մայիսի 26-ին պարզ դարձավ, որ առաջիկայում Ռուսաստանն Ադրբեջան կուղարկի ՏՕՍ-1Ա
մակնիշի ռեակտիվ կրականետների հերթական խմբաքանակը (6 ավտոմեքենա): Ինչպես
հաղորդել են «Ուրալվագոն զավոդ» կոնցեռնից, ըստ Ադրբեջանի հետ կնքված պայմանագրի,
ընդհանուր առմամբ կմատակարարվի ՏՕՍ-1Ա «Սոլնցեգորսկ» մակնիշի 18 միավոր զենք:
Անցյալ տարի ուղարկվել է 6 մեքենաներից բաղկացած խմբաքանակ: Նշենք, որ վերջին 4
տարիներին ձեռբ բերած զենքի 80%-ը Ադրբեջանն ստացել է Ռուսաստանից, այդ թվում,
«Ս-300» երկու հրթիռային համակարգ, «Տ90Ս» մակնիշի 94 տանկ, «Մի-35Մ» մակնիշի 20
ռազմական ուղղաթիռ, «ԲՄՊ-3» մակնիշի 100 զրահամեքենա և այլ ծանր ռազմական տեխնիկա:
Իսկ Բելառուսից Ադրբեջանը գնել է «ՍՈւ-29» մակնիշի 2 ռազմական ինքնաթիռ և «Մի-24G» մակնիշի 12 ռազմական
ուղղաթիռ: