Այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մամուլի ասուլիս էր հրավիրել Բոստոնի «Zulal» տրիոն, որը կատարում է հայկական ժողովրդական երաժշտությունը կատարում է սեփական մշակմամբ:
Հուլիսի 17-ին, ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ, որտեղ այս եռյակը կկատարի ավելի քան 20 երաժշտական ստեղծագործություն, որոնք ելույթի համար նրանք մանրազնին ընտրել են իրենց երեք ալբոմներից: Իսկ քանի որ համերգը դիտել ցանկացողների թիվն ավելի շատ էր, քան Կամերային երաժշտության տան տեղերը, որոշվեց համերգ անցկացնել նաև ամսի 16-ին:
Տրիոն արդեն 14 տարեկան է: Այդ տարիների ընթացքում նրանք հասցրել են ելույթներ ունենալ Կանադայում, Գերմանիայում,. Ամերիկայում և այլ երկրներում, որտեղ նրանց ունկնդրել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ: Եվ ահա առաջին անգամ նրանք նախնիների հայրենիքում հայ հասարակությանը կներկայացնեն իրենց մշակած ժողովրդական երգերը:
Եռյակը գտնում է, որ իրենց միավորումը տեղի է ունեցել ճակատագրի բերումով: Նրանք պնդում են, որ ձայների համահունչ լինելը շատ մեծ հազվադեպություն է, և նրանք, պարզապես, ծնվել են միասին երգելու համար: Խումբը հայկական մյուս կատարողներից տարբերվում է իր հետաքրքիր ներդաշնակությամբ, վերստեղծելով հին Հայաստանի ոգին:
Ասուլիսից հետո եռյակը վարպետության դասեր անցկացրեց կնտրոնի աշակերտներ ի հետ, որտեղ սիրալիրորեն արգելվեց լրագրողների ներկայությունը` ստեղծագործական գործընթացին չխանգարելու համար: Եռյակն ստեղծվել է 2002 թվականին , Բոստոնում, երեք հայ կանանց`Թենի Աբէլյանի, Երազ Մարգարյանի և Անաիս Թեքեյանի կողմից:
2017 թվականի գարնանը Zulal-ը նախատեսում է 7000 երախաների ներկայացնել հայկական մշակույթը Musical Explorers միջոցառման ընթացքում, որը տեղի կունենա Կարնեգի սրահում: