Այսօր կայացել է Ադրբեջանի
արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների
հետ, որին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ
Կասպշիկը:
Հանդիպման ընթացքում, մտքեր են փոխանակվել ղարաբաղյան
հակամարտության կարգավորման շուրջ, ինչպես նաև տարածվել է հայտարարություն, որում
ասվում է, որ իրենք նախարարին իրենց մտահոգությունն են հայտնել հայ-ադրբեջանական
սահմանին և շփման գծում հարձակումների կապակցությամբ, որոնց արդյունքում կան
զոհեր։ Բռնության աճը, որը սկսվել է անցյալ տարվանից, պետք է դադարեցվի,
վստահությունը վերականգնելու և ղարաբաղյան խաղաղության գործընթացում առաջընթացի
համար։ «Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու
պարտավորություններին: Մենք կոչ ենք արել նաեւ հայկական կողմին, միջոցներ
ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Կողմերը պետք է հավատարիմ մնան
հրադադարի պահպանման ռեժիմին։ Բռնությունը խափանում է հանուն խաղաղության
ձեռնարկված ջանքերը»,-ասված է հայտարարության մեջ:
Համանախագահները
Մամեդյարովին հետ քնարկել ենք հետագա հնարավոր քայլերը խաղաղության կարգավորման
գործընթացում, ներառյալ համընդգրկուն բանակցություններ, որոնք կարող են հանգեցնել
խնդրի խաղաղ և տևական հանգուցալուծման, ինչը կարևոր է տարածաշրջանի ժողովուրդների
համար։ «Մենք նախարարին հիշեցրել ենք Մինսկի խմբի համանախագահների դերը խնդրի
կարգավորման գործընթացում։ Մենք շեշտել ենք միջոցառումների կարևորությունը, որոնց
նպատակն է խուսափել հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում անկանխատեսելի
միջադեպերից: Մենք նաև քննարկել են անհետ կորածների մասին տվյալների փոխանակման՝
նախագահների պայմանավորվածության ընթացքը»,- ասվում է համանախագահների
հայտարարության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահները նշել են նաև, որ ծրագրում են հանդիպել Հայաստանի ԱԳ նախարար
Էդվարդ նալբանդյանի հետ, որից հետո այցելել տարածաշրջան:
Նշենք,
որ այս տարվա սկզբից Ադրբեջանը ձեռնարկել է բազմաթիվ դիվերսիոն փորձեր, ինչի
արդյունքում զոհվել է 14 զինծառայող, իսկ 20 հոգի վիրավորվել: Ցավոք, կորուստներ
ունի նաև հայկական կողմը: Տարեսկզբից թշնամու գնդակից զոհվել է 7 հայ զինծառայող: