Առցանց բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների համար Ամերիաբանկը
ներդրել է նոր համակարգ` AmeriaToken
մեկանգամյա գաղտնաբառ գեներացնող հեռախոսային հավելված, որն առաջին անգամն է
կիրառվում հայաստանյան բանկային համակարգում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, AmeriaToken-ը
Digipass սարքավորման (token) այլընտրանքային տարբերակն է, որի շնորհիվ առցանց
բանկային ծառայություններից օգտվելու համար այլևս անհրաժեշտություն չկա կրելու դրա
համար նախատեսված հավելյալ սարքը: Հավելվածը կիրառելու համար Ամերիաբանկի
հաճախորդները ընդամենը պետք է բեռնեն և ակտիվացնեն ծրագիրն իրենց հեռախոսում`
բանկից ստանալով համապատասխան ակտիվացման կոդը: AmeriaToken-ը
հասանելի է Apple, Android, Windows Phone և BlackBerry հիմնական օպերացիոն
համակարգերով աշխատող սարքավորումների համար:
Նշենք,
որ «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի
ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին
ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային
ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը
մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ`
տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի բաժնետոմսերի
100% սեփականատերն է Америя Групп CY Ltd. ընկերությունը: