ԵՏՄ շրջանակներում պարզեցված հարկումը միանշանակ դրական կանդրադառնա Հայաստանում Beeline ընկերության ծախսերի վրա, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը`ավելացնելով, որ դրսից շատ հեռահաղորդակցական սարքավորում և նյութեր են գնվում:
ՙԸնդհանուր առմամբ, ամեն բան կախված կլինի ԵՏՄ շրջանակներում ինտեգրման գործընթացից: Որպես դրական օրինակ`կարելի է դիտարկել Եվրամիությունը: Դա թույլ կտա ներդնել հատուկ հետաքրքիր լուծումներ, օրինակ`հայկական ծառայությունների վճարում Ռուսաստանից: Եվ ընդհանրապես հետաքրքիր շատ բան կարելի է մտածել և ներդնել, կարևորը` ինտեգրման գործընթացն առանց խնդիրների ընթանա՚,- նշել է Պյատախինը:
ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է ՙՎիմպելԿոմ՚ ընկերությունների խմբի մի մասը: ՙՎիմպելԿոմե-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: ՙՎիմպելԿոմ՚ խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beelineե, «Киевстарե, «Windե, «Infostradaե, «Mobilinkե, «Leoե, «Banglalinkե, «Telecelե և «Djezzyե ապրանքանիշերի ներքո: 2014թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 223 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: