Հայաստանի
լեռնահումքային արդյունաբերոթյունն առաջատար դիրքեր է զբաղեցնում բնաօահպանական
վնասի մասշտաբներով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանհետ զրույցում հայտարարել է
«ԷկոԼուր» ՀԿ ղեկավար Ինգա Զառաֆյանը:
Զառաֆյանն ոշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ լեռնահումքային
նախագծերը «դաբրո» են ստանում, չնայած բնապահպանական ռիսկերին, ինչպես նաև
հասարակայնությնա և փորձագետների բողոքներին: Որպես օրինակ նա նշել է Մեղրասարի
ոսկու հանքավայրը, որը շահագործվում է «ԱՏ-Մետալս» ընկերության կողմից:
Ավելի վաղ բնապահպաններն ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքին, որ
հանքավայրերի 60% տեղակայված է «Արևիկ» ազգային պարկի մոտակայքում: Ինչպես նշել է
Զառաֆյանը, հանքավայրի շահագործումը վնաս կպատճառի երկրի ողջ հարավին: Չնայած
դրան, «ԱՏ-Մետալս» ընկերությունն ստացել է դրական բնապահպանական եզրակացություն:
Ըստ Զառաֆյանի, լուրջ բացթողում է նաև Հայաստանի հարավի մի շարք պահպանվող
տարածքներին Բիոսֆերային համալիրի կարգավիճակի շնորհումը: Դրանք են «Շիկահող»
արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրերը, Սոսու
պուրակը: Բոլորն էլ զբաղեցնում են մոտ 60 հազար հա տարածք:
«Այդ համալիրներից ուրաքանչյուրն ունեցել է իր հստակ սահմանները, իսկ
Մողրաձորի հանքավայրը «գտնվել» է «Արևիկ»-ի տարածքում: Իսկ այժմ, դառնալով
Բիոսֆերային համալիրի մաս, այդ բնական տարածքները կորցրել են իրենց իրավաբանական
կարգավիճակը: Ընդ որում, Համալիրը մինչ օրս չունի իր հստակ սահմանները»,-նշել է
Զառաֆյանը:
Հանքավայրերի շահագործման նախագծերն առայժմ «կանաչ լույս» են ստանում,
պոչամբարների հետ կապված հարցերը մինչ օրս մնում են չլուծված: Մասնավորապես,
օրենքով դրանք ճանաչված են որպես երկրորդային տեխնոգեն հանքավայրեր, հետևաբար նաև
չեն էլ հարկվում: «Բացի այդ, դրանք չունեն անձնագրեր, պաշտոնապես գրանցված չեն
որպես հստակ բովանդակությամբ պոչամբարներ, որոնք կրում են որոշակի ռիսկեր»,-նշել է
բնապահպանը:
Կրակի վրա յուղ է լցնում նաև պոչամբարների պոտենցիալ վտանգավորության
դասակարգման բացակայությունը:
Ընդ որում, ինչպես նշել է Զառաֆյանը, հանքավայրերին մոտ գտնվող
համայնքներում պետության կողմից բնակչության առողջությանը պատճառված վնասի վերաբերյալ
հետազոտություններ չեն կատարվում: «Մետաղների որոշակի քանակ արդեն հայտնաբերվել է
բնապահպանական, այսպես կոչված, թեժ կետերում արտադրվող գյուղատնտեսական ապրանքներում և ջրում: Դա առաջին հերթին Քաջարանն
է, Կապանը, Ալավերդին, Ախթալան»,-ասել է նա:
Ինչպես ավելի վաղ նշել էին փորձագետները, ներկայումս Հայաստանում
շահագործվում է մոտ 450 հանքավայր, ինչը բարձր ցուցանիշ է: Բազմաթիվ անգամ նշվել է
նաև շրջակա միջավայրի վրա լեռնահումքային արդյունաբերության ազդեցությունը
գնահատելու կատարյալ մեթոդների բացակայության մասին: