Իրաքի
որոշ եզդիներ Հայաստանի եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանին հաղորդել են
որպես փախստական ՀՀ տեղափոխվելու մտադրության մասին: Այդ մասին հաղորդել է
Թամոյանը` պատասխանելկով ԱրմԻնֆո-ի հարցին:
Համայնքի ղեկավարն ասել է, թե առայժմ չի կարող որոշակի
թվեր նշել, սակայն, նրա ասելով, եզդիների շրջանում քիչ չեն այնպիսիք, ովքեր, հաշվի
առնելով հայերի բարյացակամությունը, մտադիր են ապաստան գտնել Հայաստանում: Այդ
համատեքստում Թամոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի կառավարությանը և
անձամբ նախագահ Սերժ Սարգսյանին` ֆինանսական աջակցության համար, որը հատկացվել է
երկրի բյուջեի պահուստային ֆոնդից:
Նա նաև նշել է, որ տվյալ պահին Իրաքի տարածքում ապրում է
շուրջ 1,5 մլն եզդի, որոնք ցեղասպանության են ենթարկվում իսլամականների կողմից:
«Եզդիներին սպանում են նույն սցենարով, ինչպես` 1915 թվականին հայերին Օսմանյան
կայսրությունունում», - հայտարարել է Թամոյանը: Այդ համատեքստում համայնքի
ղեկավարը նշել է, որ զարմացած է Ֆրանսիայի և ԱՄՆ վարքագծից, որոնք, խոսելով
ժողովրդավարության մասին, աչք են փակում
21-րդ դարում մարդկության դեմ հանցագործության վրա: «Եթե ԱՄՆ ցանկանար, այդ հարցն արդեն վաղուց լուծված կլիներ,
սակայն Վաշինտոնը նախընտրում է լուռ հետևել կոտորածին», - եզրափակել է նա:
Օգոստոսի
15-ին Հայաստանի ԱԳՆ հաղորդել է, որ ՀՀ կառավարությունը 50 հազար դոլարի
մարդաիրական օգնություն կուղարկի Իրաքի եզդիներին, որոնք փախել են «Իսլամական
պետության» գրոհայինների հետապնդումներից: Օգոստոսի 18-ին ՀՀ նախագահի մամուլի
քարտուղարԱրման Սաղաթելյանը հաղորդել է, որ Սերժ Սարգսյանը վարչապետ Հովիկ
Աբրահամյանի հետ քննարկել է Հայաստանին կողմից նախատեսված մարդասիրական օգնության
ծավալն ավելացնելու հարցը, և առաջիկա օրերին կառավարությունն այդ հարցը կլուծի: