ՙՌոսսելխոզնադզորն՚ արգելել է ՀՀ-ից ՌԴ Կրասնոդարի երկրամաս ցեցով վարակված 22 տոննա տոմատի մածուկի ներմուծումը, հայտնում է ՙՅասնո՚ ԼԳ-ն:
ՙՀայաստանից ներմուծված 22 տոննա տոմատում հայտնաբերվել է հարավամերիկյան տոմատի ցեց՚,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տոմատի խմբաքանակում վնասատուի առկայությունը հաստատել են փորձագետմները: Հայաստանից եկող տոմատի խմբաքանակի մեջ ցեց հայտնաբերվել է առաջին անգամ: Նշենք, որ վնասատուից տուժում են ինչպես դաշտային պլանտացիաները, այնպես էլ՝ ջերմոցային տնտեսությունները. բերքի կորուստները կարող են կազմել 25-100%: