Մարտի 3-ին ԲՀԿ խորհրդարանական խմբակցության նիստն անցել է չափազանց լարված մթնոլորտում, գրել է «Հայկական ժամանակ» թերթը:
Պարբերականի ունեցած տեղեկություններով,
խմբակցության պատգամավորների շրջանում տարաձայնությունները պայմանավորված են
կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբկանին ԲՀԿ առաջնորդ նշանակելու
հավանականությամբ: Նշվում է, որ խմբակցության պատգամավորների մի մասը համաձայն չէ նրա թեկնածությանը:
Թերթը գրում է, թե սպասվում է, որ առաջիկա օրերին էլի մի քանի պատգամավորներ կլքեն
ԲՀԿ շարքերը: Ավելին, խոսակցություններ կան, որ Վահե Հովհաննիսյանը կարող է վայր դնել պատգամավորական մանդատը: Թերթը նշում է, որ այդպիսի մտադրությու ունի նաև
նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Երեկվա նիստում նրան ամեն կերպ փորձել են համոզել, որպեսզի չհրաժարվի մանդատից, սակայն
իրավիճակում վերջնական պարզություն կմտցնի ԲՀԿ մարտի 5-ի համագումարը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ անհաջողություններն սկսվեցին կուսակցության առաջնորդ
Գագիկ Ծառուկյանի և նախագահ Սերժ Սարգսյանի միջև առճակատումից և նախկին արմատական
դիրքերից ԲՀԿ նահանջից հետո: ԲՀԿ, ոչ
առանց իշխանության ճնշման, հրաժարվեց փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքի
անցկացումից: Սակայն մինչ այդ արդեն մի քանի պատգամավորներ, հիմնականում, խոշոր
բիզնեսի ներկայացւոցիչներ, լքել էին կուսակցությունը: