Մայիսի 2-ի գիշերը Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է ԼՂՀ ՊՆ զինծառայող, 20-ամյա Սարգիս Գասպարյանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են հոսպիտալից:
Հիշեցնենք, որ Գասպարյանը վիրավորվել էր ապրիլի 29-ի երեկոյան, երբ փորձել էր վիրավոր ընկերոջը դուրս բերել Մարտակերտի ուղղությամբ ընթացած մարտի դաշտից: Սարգիսը վիրավորում էր ստացել ոտքից և որովայնի շրջանում: Բժիշկները զինծառայողի վիճակը գնահատել էին որպես չափազանց ծանր: