Բերդի հոսպիտալում բժիշկները պայքարում են այսօր Տավուշի մարզում հակառակորդի դիվերսիայի արդյունքում վիրավորված շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի կյանքը փրկելու համար։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի
վաղ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած
հաղորդման համաձայն, հունվարի 23-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձեր էին ձեռնարկել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների զգոնության և աչալրջության շնորհիվ դիվերսիոն խմբավորումերի հերթական փորձերը ձախողվել են: Ձեռնարկված գործողությունների արդյունքում դիվերսիոն խմբերի առաջխաղացումը կասեցվել է և հակառակորդը հետ է շպրտվել: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով: Ծավալված գործողությունների արդյունքում, ցավոք, հայկական կողմն ունի կորուստներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:
Նշենք,
որ տարեսկզբից ի վեր ադրբեջանական դիվերսիաների հետևանքով հայկական կողմնը 9 զոհ է
տվել: Ադրբեջանական կողմի կորուստներն անհամեմատ ավելի են, սակայն ադրբեջանական
քարոզչամեքենան տեղեկատվության արտահոսք թույլ չի տալիս ԱՀ զինված ուժերում առկա
իրավիճակի վերաբերյալ: