Հունվարի 21-ին ժամը 19:00-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի կունենա Գյումրիի զոհերի հիշատակին նվիրված համերգ:
Ինչպես հաղորդել է Օպերայի աջակցության հիմնադրամը, համերգին կմասնակցեն Սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը, ինչպես նաև թատրոնի երգիչները: Մուտքն ազատ է:
Նշենք, որ հունվարի 12-ին Գյոմրիում սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 ադամները, իսկ նախօրեին «Սուրբ Աստվբածամորե հիվանդանոցում վախճանվեց նաև ընտանիքի 7-րդ անդամը, 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմակովը: